Ամոսի մարգարեության մեկնություն 4։11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Ես ձեր մեջ ավերածություններ գործեցի, ինչպես որ Աստված ավերեց Սոդոմն ու Գոմորը, բայց դուք դուրս բերվեցիք, ինչպես կրակից խանձված, և նույնիսկ այդ ժամանակ դուք Ինձ մոտ չվերադարձաք»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[11]
   
    Մարգարեն խոսում է երկրաշարժի մասին, միգուցե այն երկրաշարժի, որի վերաբերյալ հիշատակում է իր գրքի 1։1 համարում:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Կործանեցի ձեզ, ինչպէս Աստուած կործանեց Սոդոմն ու Գոմորը, եւ դուք կրակից փրկուած փայտի պէս եղաք, սակայն եւ այնպէս չդարձաք դէպի ինձ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Կործանեցի ձեզ, ինչպես Աստված Սոդոմն ու Գոմորը կործանեց, և հրդեհից հանված խանձողի պես եղաք, բայց դուք չվերադարձաք ինձ,- ասում է Տերը։
(Գրաբար) Կործանեցի՛ զձեզ՝ որպէս կործանեաց Աստուած զՍոդոմ և զԳոմոր. և եղերուք իբրև զխանձող զերծեալ ի հրոյ. սակայն և այնպէս ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։