Ամոսի մարգարեության մեկնություն 4։12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այդ պատճառով Ես քեզ հետ այսպես պետք է վարվեմ, Իսրայեʹլ, բայց քանի որ այսպես պետք է անեմ քեզ, պատրաստ եղիր հանդիպելու քո Աստծո հետ, Իսրայեʹլ», (Սինոդական թարգ․)[12]
   
   Քանի որ վրա հասած պատիժները դարձի չբերեցին Իսրայելի ժողովրդին ու նրա համար խրատ չդարձան, ապա այժմ նրան է հասնելու ամենածանր աղետը, որի համար մարգարեն ժողովրդին կոչ է անում պատրաստվել Դատավորի հետ մոտալուտ հանդիպմանը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Դրա համար էլ ես այսպէս պիտի անեմ քեզ, Իսրայէ՛լ, բայց քանի որ այսպէս պիտի անեմ քեզ, պատրա՛ստ եղիր կանչելու քո Աստծու անունը, Իսրայէ՛լ:
(Արարատ թարգ․) Ուստի քեզ այսպես եմ անելու, ո՛վ Իսրայել, և քանի որ ես քեզ այդպես կանեմ, պատրաստվի՛ր քո Աստծուն դիմավորելու, ո՛վ Իսրայել։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս արարից զքեզ Իսրայէլ. բայց զի ա՛յսպէս առնելոց եմ զքեզ՝ պատրաստեա՛ կարդա՛լ զանուն Տեառն Աստուծոյ քոյ Իսրայէլի։