Ամոսի մարգարեության մեկնություն 4։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Տեր Աստված երդվեց Իր սրբությամբ. «Ահա, ձեզ վրա օրեր են գալու, երբ ձեզ քաշ կտան կեռերով, իսկ ձեր հետնորդներին՝ ձկան կարթերով»: (Սինոդական թարգ․)[2]
   
    «Տեր Աստված երդվում է Իր սրբությամբ» արտահայտության փոխարեն Յոթանասնիցում «κατα των αγιων αυτου»՝ «իր սրբերով», այսինքն՝ հրեշտակներով, տարբերակն է: Հատվածի իմաստն ավելի հստակ փոխանցել ցանկանալով՝ Յոթանասնիցը հեռացել է բնագրից: 2−րդ համարում մարգարեն հայտարարում է Սամարիայի կանանց սպասվելիք պատիժների մասին: Դա տեղի է ունենալու այնպես, որ տների փլատակների միջից կանանց դուրս են հանելու կեռիկներով (bezinnoth) ու կարթերով (besiroth): Եբրայերեն «zinah»−ը հունարեն «απαξ λεγομ» բառն է, և այդ իսկ պատճառով հասկանալի չէ, թե խոսքը կոնկրետ ինչ առարկայի մասին է: Ակյուղասը «bezinnoth» արտահայտությունը թարգմանում է որպես «εν θυρεοις» (վահաններ), Թեոդոտիոնը՝ որպես «εν δορασιν» (նիզակներ), Յոթանասնիցը՝ «εν οπλοις» (սլավոներեն՝ «զենքեր»), ուրիշները թարգմանում են որպես «կեռիկներ» (Սինոդական թարգմանություն, Նովակ), «կարթեր» (Յունգերով): Եբրայերեն «besiroth dugah» (կարթերով) արտահայտությունը սովորաբար որպես ձկնորսական կարթերի վերաբերյալ մատնանշում է ընկալվում: Ձկնորսության պատկերը, որպես ամբողջական բնաջնջման պատկեր, որից ոչ ոք չի կարող փրկվել, հանդիպում է նաև սուրբգրային այլ հեղինակների մոտ (Ամբ. 1:14-15, Երեմ.  16:16): Մարգարեի կողմից հիշատակվող զենքերը պատերազմների ժամանակ իրապես կիրառվել են ասորեստանցիների կողմից: Յոթանասնիցում «besiroth» արտահայտությունն առաջացել է «sir»−ից (կաթսա կամ տարրա) ու թարգմանվել է «λεβης» բառով: Հաջորդող «dugah uperazim» բառերը Յոթանասնիցը թարգմանել է իբրև «εμπυροι λυμοι», որտեղից էլ առաջացել է սլավոներենի «պիտի նետեն եռացած կաթսաների մեջ» տարբերակը: «Ու ձեզնից մնացածներին (եբրայերեն՝ «veacharithchem», Յոթանասնից՝ «και τους μεθ՚ υμων», սլավոներեն՝ «ձեզ հետ գոյություն ունեցողներին»): Խոսքն այստեղ ոչ թե Սամարիայի կանանց զավակների մասին է (Յունգերով), քանի որ «acharith» բառը չունի «սերունդներ» իմաստը, այլ կանանց այն մնացորդի, որը փրկվելու է առաջին պարտության ժամանակ:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը երդւում է իր սրբութեամբ, որ ահա օրեր պիտի գան ձեզ վրայ, եւ ձեզ զէնքով պիտի քշեն, եւ նրանց, որ ձեզ հետ են, պիտի նետեն եռացած կաթսաների մէջ:
(Արարատ թարգ․) Տեր Աստված երդվում է իր սրբությամբ, թե ահա ձեզ վրա օրեր են գալու, երբ ձեզ կեռերով կվերցնեն և ձեր հետնորդին՝ ձկան կարթերով։
(Գրաբար) Երդնո՛ւ Տէր ի սրբութիւնս իւր. եթէ ահա աւուրք եկեսցեն ի վերայ ձեր, և առցեն զձեզ զինուք, և զդոսա որ ընդ ձեզդ են արկցեն ի սա՛նս ջեռուցեալս։