Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Գոհության ընծա մատուցեք խմորված հացով, հայտարարե՛ք ձեր կամավոր մատուցվող ընծաների մասին և հռչակե՛ք, որովհետև այդպես եք սիրում, Իսրայելի՛ որդիներ»,− ասում է Տեր Աստված: (Սինոդական թարգ․)[5]
«Գոհության ընծա մատուցեք խմորված հացով». եբրայերենում «vekatter mechamez thodah»՝ «այրե՛ք գոհության համար մատուցվող թթխմորով հունցված ընծան (հայերեն թարգմանության մեջ «յուղով հունցած հաց» տարբերակն է)»: Օրենքի համաձայն (Ղևտ. 7։12)` գոհության համար որպես զոհ մատուցվում էր բաղարջ հաց, սակայն ըստ Ղևտ. 7։13 համարի՝ նրան միացվում էր նաև թթխմորով հունցված ընծան, բայց վերջինս նախատեսված չէր զոհաբերության համար: Այդ իսկ պատճառով ամբողջությամբ պարզ չէ, թե ինչու է մարգարեն թթխմորով հունցված ընծան այրելու կոչ անում: Հաշվի առնելով մարգարեի խոսքի հեգնական ոճը՝ որոշ մեկնաբաններ (Հերպեր) դրանում աստվածպաշտության նկատմամբ նրանց ունեցած նախանձախնդրությունը ինչ−որ անսովոր ու զարմանալի կերպով դրսևորելու վերաբերյալ հրեաներին ուղղված հրավեր է տեսնում (այրե՛ք նույնիսկ յուղով հունցված ընծան): Յոթանասնիցը, հավանաբար, եբրայերեն «vekatter» արտահայտությունը հասկացել է որպես «vekaru» («kara» բառից՝ «կարդալ»), «mechamez» արտահայտությունը ընթերցել է որպես «bachuz» ու թարգմանել է որպես «εξω» (արտաքին), իսկ «thodah» (գոհության զոհեր) բառը ընդունել է որպես «thorah» (օրենք)։ Այստեղից էլ գալիս է սլավոներեն տեքստի՝ «ընթերցում էին արտաքին օրենքները» տարբերակը: Յոթանասնիցում տեղ գտած շեղումներն ու 5−րդ համարը Ղևտ․ 7։12−ի հետ համաձայնեցնելու դժվարությունները ստիպում են Գոոնակերին ենթադրել, որ տեքստի այս հատվածը վնասված է եղել, ուստի նա տեքստի սկիզբը «բարձրաձայնե՛ք («vekiru bachuz») գոհության զոհի մասին» տարբերակով է փոխանցում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ընթերցում էին արտաքին օրէնքները եւ հրաւիրում խոստովանութեան. յայտնեցէ՛ք, որ իսրայէլացիները սիրեցին սա», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ շնորհակալության զոհը խմորվա՛ծ մատուցեք և կամավոր ընծանե՛ր հայտարարեք ու հրապարակե՛ք, որովհետև այդպես եք սիրել, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ընթեռնոյին օրէնս արտաքոյ, և կոչէին խոստովանութիւնս. պատմեցէ՛ք թէ՛ զայս սիրեցին որդիքն Իսրայէլի՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: