Ամոսի մարգարեության մեկնություն 4։9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ես Ձեզ հարվածեցի ցորենի բերքի դեղնությամբ և թոշնությամբ, ձեր բազմաթիվ դաշտերի ու խաղողի այգիների, ձեր թզենիների ու ձիթապտուղների մեծ մասը թրթուրը կերավ, բայց նույնիսկ այդ ժամանակ դուք Ինձ մոտ չվերադարձաք»,− ասում է Տերը:  (Սինոդական թարգ․)[9]
   
    Մարգարեն մատնանշում է Իսրայելին հասած այլ աղետներ` հիվանդություններից՝ ցանքատարածությունների և թրթուրից՝ այգիների ոչնչացումը։ «Բերքի դեղնություն»−ը եբրայերեն «schid daphon» բառն է, որը թարգմանվում է որպես «սևացում»` հացահատիկի սևանալը արևելյան քամիներից, իսկ «թոշնածություն»−ը (եբրայերեն՝ «irakon») հացահատիկի դեղնելն է կամ ժանգանման դառնալը (Բ Օր. 28։22), որն առաջանում է նոյեմբերին փչող քամիներից:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Հարուածեցի ձեզ տապով եւ դալկութիւն բերի ձեր բերքի վրայ: Գնացիք ձեր պարտէզները եւ այգիները, ձեր թզենիներն ու ձեր ձիթենիները. թրթուրը կերաւ, սակայն եւ այնպէս դուք չդարձաք դէպի ինձ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Ձեզ հարվածեցի խորշակով և չոռով, ձեր բազմաթիվ պարտեզներն ու այգիները, թզենիներն ու ձիթենիները խառնիճը սպառեց, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Հարի՛ զձեզ տապով, և արկի՛ զձեւք դալուկն. և յաճախեցէք ի պարտէզս ձեր, և յայգիս և ի թզենիս ձեր՝ և ի ձիթենիս. և եկեր թրթուր. սակայն և այնպէս ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։