Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Հեռացրոʹւ Ինձանից քո երգերի աղմուկը, որովհետև Ես չեմ լսելու քո քնարների ձայնը»: (Սինոդական թարգ․)[23]
[Նախորդ համարի հետ] խոսքի կապից կարելի է ենթադրել, որ այստեղ մարգարեն խոսում է զոհաբերությունների ժամանակ կամ էլ զոհաբերություններից հետո կատարվող տոնախմբությունների ընթացքում հնչող երգերի ու երաժշտության մասին:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նուագը ես չեմ լսի:
(Արարատ թարգ․) Քո երգերի աղմուկը հեռացրո՛ւ ինձանից. թող չլսեմ քո տավիղների մեղեդին։
(Գրաբար) Ի բա՛ց արա յինէն զձայն երգոց քոց. և զնուագս սրընգաց քոց ես ո՛չ լուայց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: