Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 13:31

Ստեփանոս Սյունեցի

Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով,
   
    «Հիսուս ասաց. «Մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանում»:
    Քրիստոսին նմանվողները փառավորում են Աստծուն իրենցում, իսկ Աստված փառավորվելով նրանցում՝ փառավորում է նրանց: Արդ, քանի որ Քրիստոս փառավորեց Աստծուն՝ Իր Հորը, [նույնպես] և նրանից փառավորվեց Քրիստոս Աստված՝ Հոր Միածին Որդին
   

Մաղաքիա արք. Օրմանյան

31-35. Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան: Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, - այժմ այդ ձեզ էլ եմ ասում: Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:31