Ստեփանոս Սյունեցի (†735)
Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:
«Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել»
Քանի դեռ չէր ելել բարձունքների վրա և գերել գերությունը, դրա համար ասաց. «Մի՛ մոտեցիր ինձ», որպեսզի ունայնաբար մոտեցած չլինես:
Քրիստոսի համբարձվելուց հետո ոմանք այսպես մոտենում են Նրա մարմնին, առաքինությամբ ու գիտությամբ հոգու աղտը դուրս գցելով և ապա մոտենալով ճանաչում են Նրան [որպես] Աստված՝ հավասար Հորը և Ամենասուրբ Հոգուն, Դատավոր՝ կենդանիների և մեռելների:
Փառք ամենասուրբ Երրորդությանը, հավիտյանս. ամեն:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 20:11

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: