Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։30

Մաղաքիա արք. Օրմանյան

այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:28
   

Ա․ Լոպուխին

այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: (Սինոդական թարգմ․) [30]
   
    Մարկոսը ավելի հստակ կերպով է նշում այն պարգևը, որը սպասվում է Քրիստոսի հավատարիմ հետևորդներին: Նա ասում է, որ այս պարգևը կրկնակի է՝ ժամանակավոր և հավիտենական (Մատթեոսը խոսում է միայն ապագա կյանքում տրվող հավիտենական պարգևի մասին): Այստեղ հավատացյալը հարյուր անգամ ավելին է ստանալու, քան այն ամենը, ինչից նա հրաժարվել է հանուն Քրիստոսի, իսկ այնտեղ՝ անդրշիրիմյան կյանքում, արժանանալու է հավիտենական կյանքի կամ հավիտենական երանության: Իհարկե, նոր տների, հայրերի, եղբայրների և այլոց ներքո պետք է հասկանալ այն հոգևոր շնորհներն ու կապերը, որոնք Քրիստոսին հետևողը և այդ նպատակով իր հարազատների հետ մարմնական հարաբերությունները խզողը գտնելու է նոր կյանքում: Այնուամենայնիվ, Քրիստոս ավելացնում է, որ քրիստոնյաները միևնույն ժամանակ պետք է նաև (հալածանքների մեջ) տառապանքների դիմանան։ Այս դարում նրանք իրենց թշնամիների հետապնդումից չեն ազատվելու (en tw kairw touttw): Երկրի վրա պարգևներ ստանալու մասին հիշատակության մեջ «կնոջից» բաժանվելու համար տրվելիք պարգևի մասին նշում չկա: Երանելի Թեոֆիլակտը հայտնում է, որ ամբարիշտ Հուլիանոսը դիտավորյալ է այստեղ այդպիսի հիշատակություն ներմուծել։ Վերջինս  կարծես ցանկացել է քրիստոնյաներին մեղադրել այն բանում, որ, ըստ իրենց Փրկչի ուսմունքի, նրանք, իրենց հեթանոսական շրջանում ունեցած կանանցից բաժանվելով, կարող են այնքան կին ունենալ, որքան ցանկանում են: Այսպիսով՝ պարգևների խոստման մեջ Տերը միտումնավոր կերպով չի՛ նշում, չի՛ կրկնում այս «կին» արտահայտությունը... Քրիստոսի հետևորդին սպասվող երկրային պարգևների վերաբերյալ Տիրոջ մարգարեությունների իրականացման մասին ընթերցի՛ր Գործք 2։44, 4։32, 37, Հռոմ. 16։13, Ա Տիմե. 5։2 համարներում և առաքելական թղթերի այլ հատվածներում, որտեղ, օրինակ, խորհուրդ է տրվում երեցներին պատվել որպես հոր, իսկ ծեր կանանց՝ որպես մոր և այլն:

---------------------------------------
[30] (Էջմիածին թարգմ․) այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք:
(Արարատ թարգմ․) և հիմա՝ այս ժամանակ, չստանա հարյուրապատիկը՝ տներ ու եղբայրներ, քույրեր ու մայրեր, զավակներ ու արտեր՝ կրելով նաև հալածանքներ, իսկ հանդերձյալ աշխարհում էլ հավիտենական կյանք կունենա։
(Գրաբար) եթէ ոչ առնուցո՛ւ հարիւրապատիկ ա՛յժմ յա՛յսմ ժամանակի տո՛ւնս, եւ եղբարս, եւ քորս, եւ մայրս, եւ որդիս, եւ ագարակս հալածանաւք հանդերձ, եւ յաշխարհին որ գալոց է՝ զկեա՛նսն յաւիտենականս: