Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ և ծո՛վն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի:
   

    Մեծ զենք է աղոթքը: Սա անհատնում գանձ է, երբեք չվերջացող հարստություն, անվրդով ապաստան, հանգստության պատճառ, ինչպես նաև բազում օրհնությունների արմատ, աղբյուր ու մայր և ավելի ուժեղ է, քան ինքնին թագավորական իշխանությունը... Աղոթք, սակայն, ես անվանում եմ ոչ թե անհոգությամբ լի մերկ խոսքերը, այլ այն, ինչը գալիս է նախանձախնդրությունից, տառապող հոգուց և փխրուն սրտից (Սաղմոս 33։19, Ես. 66։2), քանի որ նման աղոթքը դեպի երկինք է բարձրանում: Աղոթքի զորությունը մարում է կրակի ուժը, մեղմում է առյուծի զայրույթը, դադարեցնում է պատերազմը, կանգնեցնում է մարտերը, ցրում է փոթորիկը, քշում է դևերին, բացում է երկնքի դռները, կոտրում է մահվան շղթաները, փախուստի է մատնում հիվանդությունը, հետ է մղում չարամտությունը, թուլացնում է քաղաքներում տեղի ունեցող երկրաշարժերը, մեղմացնում է վերևից ուղարկված պատիժները և մարդկային խարդավանքները: Եվ, առհասարակ, աղոթքը վերացնում է բոլոր փորձանքները: Սակայն ես նկատի ունեմ այն աղոթքը, որը ոչ թե ելնում է շուրթերից, այլ հոգու խորքից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 11:20
   

Ա․ Լոպուխին

ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ և ծո՛վն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի: (Սինոդական թարգմ․) [23]
   

    Մարկոսը Քրիստոսի կողմից ասված ավելի ընդարձակ խոսք է փոխանցում, քան այն, ինչ առկա է Մատթեոսի մոտ։ «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք», այսինքն,  եթե հավատաք, որ Աստված ամենակարող է և կարող է անել այն, ինչ Քրիստոսի աշակերտները խնդրեն: Այստեղ, թերևս, խոսքն այն հրաշագործ հավատի մասին է, որը առաքելական շրջանում որոշ քրիստոնյաների տրվում էր որպես Սուրբ Հոգու հատուկ պարգև (Ա Կորնթ. 13.2): Այդպիսի հավատի մատնանշմամբ Տերը մխիթարում է Իր աշակերտներին՝ հաշվի առնելով Ավետարանը քարոզելու ընթացքում նրանց սպասվող դժվարությունները:
--------------------------------
[23] (Էջմիածին թարգմ․) ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի:
(Արարատ թարգմ․) ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի:
(Գրաբար) ամէն ասեմ ձեզ, որոք ասիցէ լերինս այսմիկ՝ բարձի՛ր եւ անկի՛ր ի ծով, եւ ո՛չ երկմտիցէ ի սրտի իւրում, այլ հաւատայցէ թէ զոր ասէն լինի, եղիցի՛ նմա զոր ինչ եւ ասիցէ: