Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 15:8

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

8-14. Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել 962 եւ պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբայի՛ն արձակի: Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար». քանի որ նա գիտէր, թէ նախանձի՛ց մատնեցին նրան քահանայապետները, որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբայի՛ն արձակի իրենց համար: Պիղատոսը դարձեալ խօսք առաւ եւ ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների արքային»: Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:20