Սուրբ Եփրեմ Ասորի
Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ−աղաղակ:
Կնոջ բուժվելուց անմիջապես հետո Տերը հենց այն բանի համար «ո՞վ դիպավ ինձ» (Մարկ. 5։30) ասաց, որպեսզի բուժվածն անձամբ բոլորի առաջ բարձրաձայն վկայեր իր առողջացման մասին։ Հետևաբար, նույն ձևով նաև աղջկա մասին ասաց, թե «քնած է» (Ղուկ. 8։52), որպեսզի նրա մահվանը ականատես եղածները արդեն նրա կյանք վերադառնալը տեսնելով՝ հայհոյողներից Իր համար վկաներ դառնային: Աղջկա մահվան մասին վկայություն տվողների, նաև նրա հարության վկաները դառնալը նախորդում է Փրկչի մահվանը, որպեսզի նրանց համար անհավատալի չթվար, երբ Տիրոջը կենդանի տեսնեին: Այսպիսով՝ ընտրության հնարավորություն տալով՝ նրանց համար հաջորդ երկու պայմանները սահմանեց: Այսպիսով, եթե ավելի ուշ նրանք կրկին ասեին, որ աղջիկը քնած էր, ապա նույնիսկ դրանով, իրենց կամքին հակառակ, կբարձրացնեին Փրկչին, որովհետև չնայած բոլոր ականատեսները հավատում և պնդում էին, որ աղջիկը մեռած էր, Նա նախքան աղջկան տեսնելը կանխապես գիտեր, որ քնած է: Եվ եթե նրանք ասեին, որ նա ոչ թե քնել, այլ մահացել է, ապա աղջկան վերադարձած կյանքը նրանց կստիպեր Տիրոջը որպես Կյանք տվողի ճանաչել: Եվ եթե, ի վերջո, նրանք ասեին, որ նա քնած է, ապա Քրիստոսի՝ կանխապես գիտենալը կվկայեր Նրա Աստվածության մասին: Երբ նրանք սկսեին մերժել մեկը, ապա Տերը երկրորդի միջոցով նրանց կմերկացներ: Ավելին, եթե աղջիկը նույնիսկ խոր քնի մեջ էր ընկել, ապա ինչո՞ւ միայն Քրիստոսի ձայնից արթնացավ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ−աղաղակ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:35
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ−աղաղակ:
Ի՞նչ կարող եմ ասել ժողովրդապետի դստեր մասին, որի մահը ֆլեյտայի երաժշտության ներքո սգում էին շատ մարդկիկ (Մատթ. 9։23): Արդեն նույնիսկ հուղարկավորության արարողությանն էին նախապատրաստվում, քանի որ հավատում էին, որ նա մահացել է: Սակայն հենց որ Տիրոջ ձայնը լսվեց, նրա հոգին անմիջապես վերադարձավ, նրա վերածնված մարմինը վեր կացավ, նա ուտելիք ճաշակեց, որպեսզի հավատային, որ նա կենդանի է (Ղուկ> 8։52−55):
Օգոստինոս Երանելի
Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ−աղաղակ:
Նա մտնում է տուն և տեսնում, որ, ըստ սովորության, ամեն ինչ պատրաստ է թաղման համար: Նրանց ասում է․ «Ինչո՞ւ եք խռովված ու ինչո՞ւ լաց եք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»: Տերը ճշմարտությունն է ասում, քանի որ նա քնած էր, բայց միայն Նրա համար, Ով կարող էր արթնացնել նրան: Արթնացնելուց հետո Նա կենդանի դստերը վերադարձրեց իր ծնողներին:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ−աղաղակ:
Այս խոսքերով Տերը արտահայտում է մահվան գաղափարի մասին Իսրայելում եղած ընդհանուր պատկերացումը: Մահ, ինչպես Նա է ասում, իրականում գոյություն չունի: Մարդու հոգին անմահ է և ժամանակի ընթացքում պետք է միավորվի իր թողած մարմնի հետ: Հետևաբար, հանգուցյալի վիճակը նման է երազի: Եթե Հայրոսն այդքան խորությամբ հավատում է դրան, ապա նա հուսահատվելու հիմք չունի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: