Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։9

Մաղաքիա արք. Օրմանյան

այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:8
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»:
   
   Առաքյալներին ուղղված որոշ պատվիրաններ (չվերցնել ո՛չ պարկ, ո՛չ գավազան, չունենալ երկու հագուստ) այսպես են հասկացվում՝ գանձեր մի՛ կուտակեք։ «Երկու հագուստ մի՛ ունեցեք», այսինքն՝ բարոյականությամբ փոփոխական, իսկ մտքով երկամիտ մի՛ եղեք:
   

Օգոստինոս Երանելի

 այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»:
   

   Ինչ վերաբերում է երկու հագուստ չկրելուն կամ չունենալուն, ապա, ավելի ճշգրիտ, նա երկու հագուստ հագնելն է արգելում։ Մի՞թե «... և երկու հագուստ չհագնել»−ով մեզ երկմիտ լինելուց խուսափել չի նախազգուշացնում և պարզությամբ քայլել չի խրախուսում:
   

Ա. Լոպուխին

այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»: (Սինոդական թարգ․)[9]
   
   Նմանապես, եթե Մատթեոսն ասում է, որ Տերն առաքյալներին արգելում է ճանապարհի համար հողաթափեր վերցնել, ապա նա չի հակասում Մարկոսին, որը հայտնում է, որ Քրիստոս առաքյալներին հասարակ հողաթափեր հագնել է պատվիրում: Մատթեոսը ակնհայտորեն պահեստային սանդալները նկատի ունի, բայց դրանց մասին հիշատակություն չկա Մարկոսի մոտ։ Մարկոսը ևս  Մատթեոսի պես  միայն մեկ զույգ սանդալներ նկատի ունի, որոնք առաքյալները ունեին իրենց ոտքերին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»:
(Արարատ թարգ․)այլ հողաթափեր հագնեն և երկուական հագուստ չվերցնեն։
(Գրաբար) Այլ ագանել հողաթա՛փս, եւ մի՛ զգենուցուք ասէ՝ երկուս պարեգաւտս: