Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:1
 
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»:
 
 Աստված ընդհանրապես խոսում է բոլոր մարգարեների մասին, որ նրանք պատիվ չեն վայելել իրենց հայրենի բնակավայրերում՝ հարազատների և տանեցիների մեջ: Հայտնի հարազատներ ունենալու դեպքում այդ հարազատները նախանձել են նրանց և, հետևաբար, անպատվել: Երբ նրանք աղքատ ծագում են ունեցել, այս անգամ էլ նրանց անպատվել են իրենց աղքատ ծագման համար:
 
Ա. Լոպուխին
Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: (Սինոդական թարգ․)[4]
 
 (Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթ․ 13:57 մեկնաբանությունը): Կարող է տարօրինակ թվալ այն հանգամանքը, որ Քրիստոսը Նազարեթում խոսեց Իրեն մերժելու մասին: Արդյո՞ք վերջերս Նրան նույն կերպ չէին (V, 17) մերժել նաև գերգեսացիների երկրի բնակիչները: Բայց այնտեղ Քրիստոսը հանդես էր գալիս որպես օտար, բոլորովին անհայտ մարդ, իսկ այստեղ՝ Նազարեթում, Տիրոջ առջևից ընթանում էին Նրա հրաշքների մասին լուրերը: Ուստի նազարեթցիների կողմից մերժվելը ավելի վիրավորական էր Նրա համար, քան գերգեսիացիների կողմից մերժումը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»:
(Արարատ թարգ․) Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ»։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յիսուս. Ոչ է մարգարէ՛ անարգ, բայց եթէ ի գաւառի՛ իւրում, եւ յազգատոհմի, եւ ի տա՛ն իւրում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: