Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
Դու չե՞ս լսել այն սիրիա−փյունիկացու մասին, որն իր անդադար խնդրանքով դիմում էր Տիրոջը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:24
Տերտուղիանոս
Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
Ինչպես տղամարդկանց, այնպես էլ ձեզ, կանա՛յք, խոստացված է նույն հրեշտակային վիճակը (Մատթ. 22։30, Մարկ. 12։25, Ղուկ. 20։35-36, Գաղ. 3։28), նույն սեռային վերաբերմունքը։ Տերը ձեզ նույն դատելուզորությունն է խոստանում:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
Մեզանից յուրաքանչյուրը, երբ մեղք է գործում, դառնում է «կին», այսինքն՝ թույլ հոգի: Նման հոգին «փյունիկացի» է, որը ունի կարմիր, այսինքն՝ արյունոտ և սպանության մեղք: Նման հոգին ունի «դուստր», այսինքն՝ խորամանկ գործողություններ, դիվային գործողություններ:
Ա. Լոպուխին
Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի: (Սինոդական թարգ․) [26]
Քանանացի կնոջը Մարկոսը ճշգրիտ որպես հեթանոս−հույն է ներկայացնում, որով հավանաբար նրա կրոնն է նկատի առնում, և միևնույն ժամանակ փյունիկ−ասորի ասելով՝ ցույց է տալիս նրա ազգությունը:
---------------------------------------
[26] (Էջմիածին թարգմ․) Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
(Արարատ թարգմ․) Այդ կինը հեթանոս էր, Ասորիքի Փյունիկեից էր։ Աղաչում էր նրան, որ իր աղջկա միջից դևին դուրս հանի։
(Գրաբար) Եւ կինն՝ էր հեթանոս, փիւնիկ ասորի՛ յազգէ. եւ աղաչէր զնա՝ զի զդեւն հանցէ՛ ի դստերէ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: