Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 7։29

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»:
   
   Կինը գնում էր Նրա հետևեց և բղավում. «Ողորմի՛ր ինձ», բայց Նա, նույնիսկ մի բառով չէր պատասխանում (Մատթ. 15։22-23): Տիրոջ լռությունը քանանացի կնոջ բերանից դուրս եկող ավելի ուժեղ աղաղակի պատճառ է դառնում: Նա արհամարհում էր Կնոջը իր լռությամբ, բայց վերջինս չէր ընկճվում: Նա կնոջը նվաստացնում էր խոսքով, բայց վերջինս չէր նահանջում։  Նա փառավորում էր նրանց կողմից արհամարհվող Իսրայելին, բայց կինը չէր վրդովվում: Դարձյալ խոնարհեցնելով իր հոգին՝ կինը կրկին փառաբանում է Իսրայելին՝ ասելով․ «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով» (Մատթ. 15։27): Այնպես է ասում, որ թվում է,  թե հրեաները ազգերի տերերն են: Բացի այդ, երբ նրա աշակերտներն են մոտենում, նրան խնդրում են, որ կնոջը հեռացնի Իրենից (Մատթ. 15։23): ... Նա հանուն իր օգուտի չի ամաչում նույնիսկ շուն անվանվելուց: Դրա համար Տերը նրան ասում է. «Մեծ է քո հավատը, ո՛վ կին» (Մատթ. 15։28):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:24
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»:
   
  Բայց տե՛ս, թե ինչպես է վարվում Տերը: Նա ոչ թե ասում է. «Իմ զորությունը փրկեց քեզ», այլ տե՛ս թե ի՞նչ է ասում․ «Այդ խոսքիդ համար», այսինքն՝ հավատիդ համար, «գնա՛»,  դուստրդ բժշկվեց: Նաև դու այստեղից օգտակար դաս քաղի՛ր: