Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։6

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:2
   

Օգոստինոս Երանելի

Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»:
 
  Այնտեղ էին նաև Մովսեսն ու Եղիան: Սակայն չի ասվում. «Նրանք են Իմ սիրելի որդիները»: Մի բան է Միակ Որդին, մեկ այլ բան՝ որդեգրվածները: Նա պատվիրեց այն ամենը, ինչ փառք բերեց օրենքին և մարգարեներին:
 

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»:
 
  Մկրտության ժամանակ Նա ասաց. «Դու ես Իմ սիրելի Որդին, որ ունես Իմ ամբողջ բարեհաճությունը (Մարկ. ​1։11, Ղուկ. 3։22, Մատթ. 3։17): Լեռան վրա Նա ասաց․ «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցեք» (Ղուկ. 9։35, Մատթ.17։5): Չարչարանքների ժամանակ, երբ արևը թաքնվեց, երբ բոլոր ծովերն ու երկիրը ցնցվեցին, Նա հարյուրապետի ձայնով Նրան ասաց․ «Իսկապես այս մարդը Աստծո Որդի էր» (Մարկ.​​15։39, Մատթ. 27։54)։