Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նաբուքոդոնոսորը երբ լսեց նրանց օրհնութիւնը, զարմացաւ. նա տագնապահար վեր կացաւ եւ ասաց իր մեծամեծներին. «Միթէ մենք կապուած երեք մարդ չնետեցի՞նք կրակի մէջ»: Նրանք ասացին թագաւորին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛յ»:
Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Նաբուգոդոնոսորը լսեց: Միգուցե նա ամբողջ ընթացքում նստա՞ծ էր այստեղ: Աստված այն պատճառով թույլ չտվեց, որ նա անմիջապես լսի, որպեսզի ժամանակը ևս վկայի կատարվածի մասին, այսինքն՝ ցույց տա, որ երիտասարդները, երկար ժամանակ այնտեղ լինելով, ոչ մի վատ բանի չեն ենթարկվել:
Ինչո՞ւ նրանք դուրս չեկան նախքան թագավորի կանչելը: Լավ է նաև այն, որ նա նախապես հարցրեց ազնվականներին, որպեսզի իրենց պատասխանից հետո նրանք չկարողանային ոչ մի առարկություն ներկայացնել, և որպեսզի իրենց միտքը փոխելու ժամանակ չունենային: Ինչպես Աստված «Այդ ի՞նչ է քո ձեռքին» (Ելք. 4։2) հարցով զգուշացրեց Մովսեսին, այնպես էլ Նաբուգոդոնոսորն է այս հարցով զգուշացնում նրանց:
Ա. Լոպուխին
91-92․ «Նաբուգոդոնոսոր թագավորն ապշեց և շտապելով վեր կացավ ու ասաց իր խորհրդականներին. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք թագավորին պատասխանեցին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»»։ [91] «Դա լսելով՝ նա էլ ասաց. «Ահա, ես տեսնում եմ չորս չկապված մարդկանց, որոնք քայլում են կրակի միջով, ու նրանց վնաս չի լինում, և չորրորդի կերպարանքն էլ Աստծո որդու է նման»»։ (Սինոդական թարգ․)
Նաբուգոդոնոսորը զարմացավ, երբ տեսավ, թե ինչպես են երիտասարդները երգում և անվնաս քայլում կրակի մեջ: Այդ զգացողությունն ուժեղանում էր հնոցում չորրորդ մարդու ներկայության հետևանքով, որը ոչ թե մարդու էր նման, այլ ավելի բարձր էակի տեսք ուներ: Համաձայն բաբելոնացիների այն համոզման, որ աստվածները կանայք և երեխաներ ունեին (օրինակ, Սինը համարվում էր աստվածների հայրը, Նիրգալը՝ նրանց մայրը, Սինի որդին Սամասն էր, իսկ Մերոդաքի որդին Նևոնն էր)։ Նաբուգոդոնոսորը մարդկանցից արտաքինով տարբերվողին (չորրորդ էակը Հրեշտակ էր. համար 49) «Աստծո Որդի» է անվանում:
-------------------------------
[91](Էջմիածին թարգ․) Նաբուքոդոնոսորը երբ լսեց նրանց օրհնութիւնը, զարմացաւ. նա տագնապահար վեր կացաւ եւ ասաց իր մեծամեծներին. «Միթէ մենք կապուած երեք մարդ չնետեցի՞նք կրակի մէջ»: Նրանք ասացին թագաւորին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛յ»:
(Արարատ թարգ․ 3։24) Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։
(Գրաբար) Եւ Նաբուքոդոնոսոր իբրև լուաւ զօրհնութիւնս նոցա՝ զարմացաւ. յարեաւ տագնապաւ՝ և ասէ ցմեծամեծս իւր. Ո՞չ արս երիս կապեալս արկաք’ի մէջ հրոյն։ Եւ ասեն ցթագաւորն. Այո՛ արդա՛ր ասես արքայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: