Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):93

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մոտեցավ հրաբորբոք հնոցի դռանը և ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ և Աբեդնագո՛վ, բարձրեալ Աստծու ծառանե՛ր, ելե՛ք եւ եկե՛ք»: Սեդրակը, Միսակն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից:
   

   Ուշադրությո՛ւն դարձրու. Նա հնոցը մարել չի հրամայում, այլ ասում է, որ նրանք դուրս գան: Տեսնո՞ւմ ես մեծ և զարմանալի հրաշքը: Նա նրանց այն անուններով կոչեց, որոնցով հատկապես նրանց գոհացնելու հույս ուներ: Այս վսեմ կոչմանը հավասար ոչինչ չկա: Ամեն դեպքում լսի՛ր, թե ինչ է ասում Աստված. «Մովսե՛սը՝ Իմ ծառան,  մահացավ» (Հեսու. 1։2), Տերը նաև ասում է. «Իսահակի՛ն, քո ծառային» (Ծննդ. 24։14): Այսպիսի անունով հիանում են հրեշտակները, քերովբեները և սերովբեները: Դրանից հետո երիտասարդները չեն հապաղում ու փառամոլ մարդու պես չեն վարվում, այլ անմիջապես հնազանդվում են, ուստի հրաշքը տեսնելու համար բոլորը մոտենում են:
   

Հիպոլիտոս Հռոմեացի

Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մոտեցավ հրաբորբոք հնոցի դռանը և ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ և Աբեդնագո՛վ, բարձրեալ Աստծու ծառանե՛ր, ելե՛ք եւ եկե՛ք»: Սեդրակը, Միսակն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից:
   
   Քանի որ ինքը չէր կարող հնոց մտնել, ուստի խնդրեց, որ նրանք այնտեղից դուրս գան: Նա երեք երիտասարդներին անուններով կոչեց: Նա չիմացավ, թե Չորրորդին ինչ անունով պետք է կոչի, քանի որ Հիսուսը դեռ չէր ծնվել Կույսից: