Ա. Լոպուխին
«Իսկ որ թագավորը մի Պահապանի և Սրբի տեսավ՝ երկնքից իջնելիս, Որն ասաց. «Կտրե՛ք ծառը և ոչնչացրե՛ք այն, բայց նրա գլխավոր արմատը թողե՛ք հողի մեջ, և թող այն երկաթե ու պղնձե կապանքների մեջ, դաշտի խոտերի մեջ լինի և երկնքի ցողով թող ոռոգվի, ու նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով»»։ (Սինոդական թարգ․) [20]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):16
-------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իսկ այն, որ տեսնում էիր, արքա՛յ, թէ սուրբ Հրեշտակը իջնում էր երկնքից եւ ասում. “Կտրեցէ՛ք այդ ծառը եւ խորտակեցէ՛ք այն, բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում, թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը լինի անապատի գազանների հետ, մինչեւ եօթը ժամանակներ անցնեն նրա վրայից”: Սա՛ է նրա մեկնութիւնը, արքա՛յ.
(Արարատ թարգ․ 4։23) Եվ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. «Կտրե՛ք ծառը և կործանե՛ք այն, բայց նրա արմատի բունը թողե՛ք հողի մեջ, և երկաթե ու պղնձե կապերով, դաշտի խոտերի մեջ թող մնա և երկնքի ցողով թրջվի. նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով»։
(Գրաբար) Եւ զի տեսանէիր արքայ՝ զի զուարթունն և սուրբ՝ իջանէ՛ր յերկնից՝ և ասէր. Կտրեցէ՛ք զծառդ և ապականեցէ՛ք զդա. բայց զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի. երկաթապատ և պղնձապատ, և’ի դալա՛ր վայրի՝ և’ի ցօղոյ երկնից հանգիցէ. և ընդ գազանս անապատի բաժին նորա, մինչև եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: