Սուրբ Հովհան Ոսկեբերան
Հէնց նոյն ժամին այդ բանը կատարուեց Նաբուքոդոնոսորի հետ. նա հալածուեց ու վտարուեց մարդկանց միջից, ինչպէս արջառ՝ նա խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, մինչեւ որ նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, եւ նրա եղունգները՝ թռչունների մագիլների պէս:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:28
Ա. Լոպուխին
«Նույն ժամին և այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ, և նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառի պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, այնպես որ նրա մազերը երկարեցին առյուծի մազերի պես, իսկ եղունգները՝ թռչունների եղունգների նման»։ (Սինոդական թարգ․) [30]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):28
-------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Հէնց նոյն ժամին այդ բանը կատարուեց Նաբուքոդոնոսորի հետ. նա հալածուեց ու վտարուեց մարդկանց միջից, ինչպէս արջառ՝ նա խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, մինչեւ որ նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, եւ նրա եղունգները՝ թռչունների մագիլների պէս:
(Արարատ թարգ․ 4։33) Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ. նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների մագիլների նման։
(Գրաբար) Ի նմին ժամու բանն կատարեցա՛ւ’ի վերայ Նաբուքոդոնոսորայ. և’ի մարդկանէ հալածեցաւ, և խոտ՝ իբրև արջա՛ռ ուտէր. և’ի ցօղոյ երկնից մարմին նորա ներկա՛ւ, մինչև վարսք նորա իբրև զառիւծուց մեծացան, և եղնգունք նորա իբրև զթռչնոց։
Պատմամշակութային մեկնություն
Նաբուգոդոնոսորի հիվանդությունը: Հիվանդության ախտանիշերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա կարող է լինել լիկանտրոպիա, հազվագյուտ հիվանդություն, որի ժամանակ հիվանդը կարծում է, որ վերածվել է կենդանու: Միևնույն ժամանակ, այս ախտանիշերը բնորոշ են նաև պարզունակ՝ բանականությունից զուրկ և կենդանիների կյանքի նման կյանք վարող մարդու վիճակին: Հին առասպելներում այսպես է նկարագրվում դեռ չքաղաքակրթված մարդը։ Այսպիսին է, օրինակ, Գիլգամեշի էպոսի հերոս Էնկիդուն՝ «տափաստանների երեխան»: Հետագայում նման վիճակում են հայտնվում նաև իրենց հայրենի քաղաքի ոչնչացման արդյունքում քաղաքակիրթ աշխարհից վտարված մարդիկ: Տարբեր աղբյուրներում (Լուգալբանդի հին շումերական առասպելից մինչև ավելի ուշ շրջանի ասորական պալատական Ախիկարի պատմությունը) հանդիպում են մարդկանց այնպիսի նկարագրություններ, որոնց անհատականությունը քաղաքակիրթ աշխարհից կտրվելու հետևանքով նման փոփոխություններ է կրել: Նաբուգոդոնոսորի պարագայում նրա հիվանդության որոշ ախտանիշեր ոչ թե հոգեկան հիվանդություն, այլ ավելի շուտ քաղաքակրթությունից դուրս լինելն են մատնանշում: Մի հատվածաբար պահպանված սեպագիր տեքստից կարելի է ենթադրել, որ Նաբուգոդոնոսորը որոշ խնդիրներ է ունեցել, որոնք նրան ստիպել են որոշ ժամանակով թողնել իր պարտականությունները, և, հավանաբար, այս ժամանակահատվածում իշխել է նրա որդին՝ Ամել–Մարդուկը: Բայց տեքստում չափազանց շատ երկիմաստություններ կան, որպեսզի դրա հիման վրա որևէ հստակ եզրակացություն արվի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: