Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Բաղդասա՛ր իշխան, իմացի՛ր այն, ինչ ես տեսայ: Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ բոլոր գաղտնիքները յայտնի են քեզ: Արդ, լսի՛ր դու իմ տեսած երազի, իմ տեսիլքի մասին, եւ նրա մեկնութիւնը կþասես ինձ:
Տե՛ս, թե ուրիշների նկատմամբ նրա գերազանցության քանի նշան կար: «Բաղդասա՛ր, իմաստունների՛ գլուխ: Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգին կա քո մեջ»: Դու լավագույնն ես իմ ճանաչած իմաստունների մեջ: Թագավորը սա ասաց, որպեսզի նրան կրկին չկանգնեցնի «ոչ այն պատճառով, որ իմ մեջ ավելի իմաստություն կա» (Դան. 2։30) խոսքերով պատասխանելու անհրաժեշտության առաջ։ Իր խոսքերով թագավորը հատկապես նրան իր հանդեպ բարեհաճ դարձնելու հույս ուներ, և, հետևաբար, սա առաջին հերթին մեկ ուրիշին ասաց: Եթե ես քեզ հմայքի իշխան անվանեմ, ապա մի՛ կարծիր, որ ես դա ասում եմ որպես ապացույց այն բանի, որ դու մարդկային իմաստությամբ ես խոսում: Դու «իմաստունների գլուխն ես», բայց ես գիտեմ, որ դու Աստծո զորությունից մղված ես ամեն ինչ ասում։ Ես փորձով դա իմացա: «Եվ ոչ մի գաղտնիք,– ասում է նա,– քեզ դժվարության առաջ չի կանգնեցնում»: Այդպիսին են աստվածային գործերը. մարդկային գործերը անկատար են, բայց Աստծունը՝ ոչ:
Ա. Լոպուխին
«Ո՛վ Բաղդասասար, իմաստունների գլխավո՛ր, ես գիտեմ, որ սուրբ Աստծո հոգին քո մեջ է, և ոչ մի գաղտնիք քեզ համար դժվարություն չի ներկայացնում․ բացատրիր ինձ իմ տեսած երազի տեսիլքները և դրանց նշանակությունը»։ (Սինոդական թարգ․) [6]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությունլ գլուխ 5(4):4
-------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Բաղդասա՛ր իշխան, իմացի՛ր այն, ինչ ես տեսայ: Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ բոլոր գաղտնիքները յայտնի են քեզ: Արդ, լսի՛ր դու իմ տեսած երազի, իմ տեսիլքի մասին, եւ նրա մեկնութիւնը կ՚ասես ինձ:
(Արարատ թարգ․ 4։9) «Ո՛վ Բաղդասասար, մոգերի պե՛տ, որովհետև գիտեմ, որ սուրբ աստվածների հոգին կա քեզանում, և ոչ մի գաղտնիք քեզ դժվար չէ լուծել, ահա իմ տեսած երազի տեսիլքները. ասա՛ ինձ նրանց մեկնությունը»։
(Գրաբար) թէ Բաղտասար իշխան՝ գիտեա՛ զոր ես տեսի. գիտեմ եթէ Հոգի Սուրբ Աստուծոյ գոյ’ի քեզ, և ամենայն խորհուրդք ո՛չ ծածկին ի քէն. արդ լո՛ւր դու զտեսիլ երազոյն իմոյ զոր տեսի, և զմեկնութիւն նորա ասասցե՛ս ինձ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: