Սուրբ Հովհան Ոսկեբերան
18-21․ Արքա՛յ, Բարձրեալը հզօրութիւն, թագաւորութիւն, պատիւ եւ փառք տուեց քո հօրը՝ Նաբուքոդոնոսորին, եւ այն հզօրութեան պատճառով, որ տուեց նրան, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները զարհուրելով դողում էին նրանից. նա ում ուզում էր՝ հարուածում էր, ում ուզում էր՝ սպանում, ում ուզում էր՝ բարձրացնում եւ ում ուզում էր՝ խոնարհեցնում: Երբ գոռոզացաւ նրա սիրտը, եւ նրա ոգին համարձակուեց ամբարտաւանանալ, նա ընկաւ իր թագաւորական աթոռից, պատիւը վերացաւ նրանից, նա վտարուեց մարդկանց միջից, գազանների սիրտ տրուեց նրան, վայրի էշերի հետ էր նրա բնակութիւնը, ինչպէս արջառի՝ խոտ էին տալիս նրան, երկնքի ցօղից նրա մարմինը թրջուեց, մինչեւ որ նա ճանաչեց, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն կը տայ նրան, ում որ կամենայ:
Եթե նա ասում է, որ ինքն արժանի չէր ներման, ապա ասա՛ ինձ, ինչի՞ ես արժանի դու, որ չես ուղղվում նույնիսկ նման օրինակից հետո: Եվ տգիտությամբ չես կարող արդարանալ: Արդյո՞ք չգիտես այս ամենը: Ո՞ւմ ես նախընտրում: Նախընտրո՞ւմ ես չլսող և չտեսնող աստվածներին:
Ա. Լոպուխին
18-28․ «Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված քո հայր Նաբուգոդոնոսորին թագավորություն, մեծություն, պատիվ ու փառք էր տվել»։ [18] «Նրան տրված այդ մեծության առջև բոլոր ժողովուրդները, ցեղերն ու լեզուները դողում և վախենում էին նրանից. նա ում ուզում էր, սպանում էր, և ում ուզում էր, ողջ էր թողնում, ում ուզում էր, բարձրացնում էր, և ում ուզում էր, ցածրացնում էր»։ «Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին կարծրացավ մինչև ամբարտավանության աստիճանի, նա ընկավ իր թագավորական գահից և զրկվեց իր փառքից»։ «Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, ու նրա սիրտը գազանի սրտի նմանվեց, և նրա ապրում էր վայրի էշերի հետ, նրան արջառների պես կերակրում էին խոտով, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև որ նա իմացավ, որ Բարձրյալ Աստվածն է իշխում մարդկանց թագավորության վրա, և ում ուզում է, դնում է նրա վրա»։ «Եվ դու՝ նրա որդի Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր»։ «Այլ բարձրացար երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քեզ մոտ, ու դու և քո ազնվականները, քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք դրանցով, և դու փառաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ հասկանում։ Սակայն դու չփառաբանեցիր այն Աստծուն, Որի ձեռքում է քո շունչը և Որին են պատկանում քո բոլոր ճանապարհները»։ «Դրա համար էլ այն ձեռքն ուղարկվեց Նրա կողմից, և գրի առնվեց այս գրությունը»: «Եվ ահա թե ինչ է գրված. ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒՓԱՐՍԻՆ»։ «Ահա նաև այդ բառերի նշանակությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց դրան»։ «Թեկել՝ դու կշեռքով կշռվեցիր և շատ թեթև գտնվեցիր»։ «Փարես՝ քո թագավորությունը բաժանվեց և տրվեց մարերին ու պարսիկներին»։ (Սինոդական թարգ․)
Նաբուգոդոնոսորի օրինակը պետք է նախազգուշացներ Բաղդասարին ճշմարիտ Աստծու առաջ հպարտանալուց: Բայց նա ուշադրություն չդարձրեց այս դասին. չլսված հպարտություն դրսևորեց ու միտումնավոր վիրավորեց Ամենակարողին: Նման արարքով Բաղդասարը ցույց տվեց, որ ինքն իր մեջ ոչ մի առաքինություն չունի, և ընդհանրապես որևէ բան չունի, որի համար հնարավոր կլինի երկարացնել անձամբ նրա և նրա թագավորության գոյությունը («տեկել» արտահայտությունը նշանակում է՝ կշռվել ես կշեռքի վրա և շատ թեթև ես եղել»): Հետևաբար, Աստված վճռեց վերացնել նրանց, դադարեցնել նրանց հետագա գոյությունը («մենե» արտահայտությունը նշանակում է՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և վերջ տվեց դրան»):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Արքա՛յ, Բարձրեալը հզօրութիւն, թագաւորութիւն, պատիւ եւ փառք տուեց քո հօրը՝ Նաբուքոդոնոսորին,
(Արարատ թարգ․ 5։18) Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն, պատիվ ու փառք պարգևեց քո հորը՝ Նաբուգոդոնոսորին։
(Գրաբար) Ա՛րքայ՝ Աստուած Բարձրեալ՝ զմեծութիւն՝ և զթագաւորութիւն՝ և զպատիւ և զփառս ե՛տ Նաբուքոդոնոսորայ հօր քում.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: