Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):30

Հէնց նոյն գիշերը սպանուեց քաղդէացիների Բաղդասար արքան:
   
   Պատմամշակութային մեկնություն

   Բաբելոնի անկումը: Պարսկական և հունական աղբյուրներում ներկայացված Բաբելոնի անկման փաստը հաստատված է մի շարք հին ավանդույթներում: Հերոդոտոսը (այս մասին ընթերցի՛ր Եսթեր 1–ին գլխի մեկնաբանության մեջ եղած հոդվածը) հաղորդում է, որ պարսիկների կողմից Բաբելոնի կարճատև պաշարումը ավարտվեց, երբ Կյուրոսը  շեղեց Եփրատ գետի ջրերի հունը և գետի չորացած հունով իր զորքը ուղարկեց դեպի քաղաքի ներս: Կյուրոսի կոթողի վրա եղած արձանագրության մեջ նշվում է, որ Մարդուկը նրան առանց կռվի Բաբելոն մտնել է թույլ տվել, և որ նրան դիմավորել են որպես ազատչի: Այսպես կոչված,  «Նամբոնիդի մասին պամֆլետ»–ում (սա քննարկվող ժամանակաշրջանով թվագրվող փաստաթուղթ է, որը գրվել է պարսկական կողմնորոշում ունեցող բաբելոնական քրմերի կողմից) այս իրադարձությունների նույնանման տարբերակն  է ներկայացվում: