Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին:
Հիշի՛ր Քրիստոսի գերեզմանի մասին, երբ հրեաները իրենց կնիքը դեցին դրա վրա: Եթե սա չլիներ, նրանք կասեի՞ն արդյոք, որ հրաշք է կատարվել: Բայց թշնամիների կողմից ամեն չարված բան մեզ համար օգտակար է լինում: Սա այն բանի համար արվեց, որպեսզի զրպարտիչները զրկվեն արդարացման ցանկացած պատրվակից: Թագավորը կնիք դրեց, որպեսզի նրանք այլևս որևէ բան անելու հնարավորություն չունենան կամ էլ Դանիելին դուրս չքաշեն և որպես դա անող վկայակոչեն առյուծներին, նաև նրանք կնիք դրեցին, որպեսզի թագավորը չկարողանա նրան ազատել, և որպեսզի այդ եղանակով գործն անկողմնակալ լինի:
Ա. Լոպուխին
«Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի եզրագծին, և թագավորն այն կնքեց իր մատանիով ու իր ազնվականների մատանիներով, որպեսզի Դանիելի կարգավիճակի հարցում ոչինչ չփոխվի»։ (Սինոդական թարգ․) [17]
Գբի բերանին դրված քարը այն նպատակով է կնքվում Դարեհի և նրա ազնվականների կնիքներով, «որպեսզի Դանիելին այլ բան չպատահի»: Ազնվականների կնիքները թույլ չէին տալիս, որպեսզի Դարեհը մարգարեին ազատելու համար որևէ միջոց ձեռնարկեր։ Իսկ թագավորի կնիքն էլ մեծամեծներին էր զրկում, առյուծների՝ Դանիելին չդիպչելու դեպքում նրան սպանելու հնարավորությունից:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին:
(Արարատ թարգ․ 6։17) Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։
(Գրաբար) Եւ բերին վէմ մի, և եդին’ի վերայ գբոյն. և կնքեա՛ց թագաւորն մատանեաւ իւրով, և մատանեօք մեծամեծացն. զի մի՛ այլ ազգ ինչ շրջեսցին վասն Դանիելի։
Պատմամշակութային մեկնություն
Մատանի։ Ժամանակակից տեղեկությունները ցույց են տալիս, որ պարսկական արքաները հին ժամանակներում օգտագործում էին գլանաձև կնիքներ, որոնցով վավերացվում էին պաշտոնական փաստաթղթերը։ Կամ էլ անձնական փաստաթղթերի համար օգտագործում էին մատանիներ (դրոշմ), թեև վերջիններս ժամանակի ընթացքում ավելի ու ավելի տարածվեցին: Մատանին ծառայում էր որպես թագավորի պաշտոնական կնիք, որով նա հաստատում էր բոլոր պետական ձեռնարկները: Հնագետները նման կնիքների ընդամենը մի քանի օրինակ են գտել: Սովորաբար դրանք պատրաստվել են քաղկեդոնաքարից, որը կրում է թևավոր արեգակնային սկավառակի (սա Ահուրամազդայի խորհրդանիշն է) պաշտպանության ներքո թագավորի կողմից որևէ հերոսական գործողություն կատարելու պատկեր (օրինակ՝ վայրի գազան սպանելու և այլն): Պերսեպոլիսից գտնված բազմաթիվ տախտակների վրա դրոշմների արտատիպեր են պահպանվել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: