Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):46

Սուրբ Եփրեմ Ասորի

Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրայ ընկավ և երկրպագեց Դանիելին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան:
   
   Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը բարձրացավ իր գահից և, երեսի վրա ընկնելով, խոնարհվեց Դանիելի առաջ: Եվ նրան իշխան դարձրեց ու ասաց. «Ո՞վ է նման բան տեսել: Նրա մեջ է սուրբ աստվածների հոգին»: Այսպես, թագավորը խոնարհվեց երիտասարդի և, ավելին, գերու ու ստրուկի առաջ, խնկարկեց Նրան, Ով բնակվում  էր Դանիելի մեջ, այսինքն` Սուրբ Հոգուն:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրայ ընկավ և երկրպագեց Դանիելին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան:
   
   Ի՞նչ է թագավոր։ «Այն ժամանակ,– ասում է,– Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրա ընկավ և երկրպագեց Դանիելին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան»։ Այսպես շուտ հավատացին մարգարեին: Եվ արքան արդարացիորեն ասաց. «Հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան»։ Տեսնո՞ւմ ես մեծագույն հրաշքը: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են հեթանոսները մարդկանցից աստվածներ ստեղծելու սովորություն ունեցել: Հետևաբար, երբ հարցնեն, թե որտեղից է առաջացել կռապաշտությունը. թող նայեն այստեղ ու տեսնեն և իմանան  դրա սկիզբը:
   

Ա. Լոպուխին

46-47․ «Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա և Դանիելին երկրպագություն արեց ու հրամայեց, որ ընծաներ ու անուշահոտություն մատուցեն նրան»։ [46] «Եվ թագավորը Դանիելին ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների Տերը, որ բացահայտում է գաղտնիքները, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»» (Սինոդական թարգ․)
   
   Ի դեմս Դանիելի, որ պատմեց և բացատրեց երազը, Նաբուգոդոնոսորը ճանաչեց ոչ թե քաղդեացիների իմաստությունն ուսումնասիրած սովորական իմաստունի, այլ անձի, որն օժտված էր բարձրագույն աստվածային գիտելիքներով (Դան. 2:47, 4:5–6): Նա նման տեսակետ հայտնեց մարգարեին աստվածային պատիվներ տալով,  ինչը մատնանշում է նաև եբրայերեն «սագադ՝ խոնարհվել» բայը (Ես. 44:15, 17, 19, 46:6),  և նրա առաջ խնկարկելով: Ըստ երանելի Հերոնիմոսի և Հովսեփոս Փլավիոսի՝ Նաբուգոդոնոսորը, ի դեմս Դանիելի, խոնարհվեց նրա մեջ բնակվող Աստծո առջև, Ում նա ճանաչեց որպես բոլոր աստվածներից  բարձրագույնը:
--------------------------------
[46] (Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրայ ընկաւ եւ երկրպագեց Դանիէլին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան:
(Արարատ թարգ․ 2։46) Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային,
(Գրաբար) Յայնժամ արքայն Նաբուքոդոնոսոր անկա՛ւ’ի վերայ երեսաց իւրոց, և երկի՛ր եպագ Դանիելի. և զոհս և խունկս անուշութեան հրամայեաց մատուցանել նմա։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Նվերներ և խունկ: Ակնհայտ է, որ Նաբուգոդոնոսորի կողմից Դանիելին տրված նվերներն ու խնկերը նախատեսված էին Իսրայելի Աստծուն արժանի զոհեր մատուցելու համար: