Ա․ Լոպուխին
««Իսկ եթե չհնազանդվեն, ապ Ես արմատախիլ պիտի անեմ և իսպառ պիտի ոչնչացնեմ այդպիսի ժողովրդին», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [17]
Բայց Տերը, այնուամենայնիվ, իրականություն կդարձնի հրեաների վերաբերյալ իր փրկության ծրագիրը: Հրեաների չար հարևանները (Մովաբը, Ամմոնը, Եդոմը և այլք) ընտրյալ ժողովրդի պես նույն ճակատագրին են արժանանալու, սակայն հետագայում հրեաների հետ մեկտեղ վերականգնվելու են իրենց երկրներում: Ավելին, նրանք կարող են ընդունել հրեական հավատը և բնակություն հաստատել Աստծո ժողովրդի մեջ: Եթե նրանք ցանկանում են փրկվել, ապա սա պարտադիր հանգամանք է:
Հատուկ նկատառումներ: Ի հակադրություն որոշ քննադատների՝ այս գլխի ոչ բնագրային լինելու մասին կարծիքների՝ պետք է հաշվի առնել, որ Աստծու կամքով Նաբուգոդոնոսորի կողմից մովաբացիների, ամմոնացիների և այլոց գերի տարվելու մասին 14−17 համարների կանխատեսումը չի կատարվել: Եվ եթե 12−րդ գլխի հեղինակը լիներ գերությունից հետո ապրած հրեա, ապա նա հազիվ թե գրքում իրականություն չդարձած մարգարեություն զետեղեր:
--------------------------------------
[17] (Էջմիածին) Իսկ եթէ դարձի չգան, ես կը ջնջեմ այդ ազգին, կորստեան մատնելով՝ կը վերացնեմ նրանց», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ տէր Աստուած զաւրութեանց որ տնկեաց զքեզ՝ խաւսեցաւ ի վերայ քո չարիս փոխանակ չարեաց տանն Իսրայէլի, եւ տանն Յուդայ։ զիարարին անձամբ անձանց ի բարկացուցանել զիս, յարկանել նոցա խունկս Բահաղու։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: