Երեմիայի մարգարեության մեկնություն 14:2

Ա. Լոպուխին

«Հուդան լաց է լինում, նրա դարպասները փլվել են, սևսևացել՝ մինչև գետին, և աղաղակ է բարձրանում Երուսաղեմում»։ (Սինոդական թարգմ.) [2]
   
   «Դարպասները կոտրվել են», այսինքն՝ դարպասների մոտ գտնվող հրապարակում  հավաքված հրեաները՝  սգո և սև հագուստներով, ուժասպառ նստել էին գետնին:

---------------------------------------

[2] (Էջմիածին թարգմ.) «Սուգ մտաւ Հրէաստանը, նրա դռները մնացին թափուր, խաւարը պատեց երկիրը, եւ Երուսաղէմն աղաղակ բարձրացրեց:

(Արարատ թարգմ.) Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։

(Գրաբար) Սուգ առ Հրէաստան, եւ դրունք նորա թափուր եղեն. խաւարեցան ի վերայ երկրի, եւ աղաղակն Երուսաղէմի բարձրացաւ։