Ա. Լոպուխին
9-17. «Ինչո՞ւ ես Դու ապշած մարդու պես, մի զորավորի պես, որ ուժ չունի` փրկելու համար։ Եվ, այդուամենայնիվ, Դու, Տե՛ր, մեր մեջ ես, և Քո անունը դրված է մեզ վրա. մի՛ թող մեզ»։ [9]«Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք սիրում են թափառել, չեն զսպում իրենց ոտքերը, և քանի որ Տերը գոհ չէ նրանցից, ուստի այժմ հիշում է նրանց անօրենությունները և պատժում է նրանց մեղքերի համար»»։ «Եվ Տերն ինձ ասաց. «Դու մի՛ աղոթիր այս ժողովրդի բարօրության համար»»։ «Եթե նրանք ծոմ պահեն, Ես չեմ լսի նրանց աղաղակը. և եթե ողջակեզ ու ընծա մատուցեն, չեմ ընդունի դրանք. այլ սրով, սովով և ժանտախտով պիտի ոչնչացնեմ նրանց»։ «Այդ ժամանակ ես ասացի. «Տե՛ր Աստված, ահա, մարգարեներն ասում են նրանց. «Սուր չպիտի տեսնեք, և ձեզ սով չի լինելու, այլ մշտական խաղաղություն պիտի տամ ձեզ այս տեղում»»։ «Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեները ստություն են մարգարեանում Իմ անունով. Ես նրանց չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել ու չեմ խոսել նրանց հետ. նրանք ձեզ պատմում են սուտ տեսիլքներ ու գուշակություններ, և դատարկ բաներ ու իրենց սրտի երազանքները»»։ «Ուստի Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեանում են իմ անունով, բայց Ես նրանց չեմ ուղարկել. նրանք ասում են. «Սուր և սով չի լինելու այս երկրում». սրով ու սովով պիտի ոչնչացվեն այդ մարգարեները»»։ «Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են, պիտի ցրվեն Երուսաղեմի փողոցներում սովի և սրի պատճառով, և ոչ ոք չի լինի, որ թաղի նրանց. նրանք և նրանց կանայք, նաև նրանց որդիներն ու նրանց դուստրերը. և Ես նրանց վրա պիտի թափեմ իրենց իսկ չարությունը»։ «Եվ ասա՛ նրանց այս խոսքը. «Թող իմ աչքերից արցունքներ հոսեն գիշեր ու ցերեկ, և թող չդադարեն. որովհետև մեծ պարտությամբ պարտվեց կույսը` իմ ժողովրդի դուստրը, ծանր հարվածով»»։ (Սինոդական թարգմ.)
«Զարմացած», այսինքն՝ ինչ−որ դժբախտ պատահարի հետևանքով դատելու և հետևելու կարողությունից զրկված:
Մարգարեն իր ժողովրդին այն հիմքով է փորձում արդարացնել, որ նրան, խաղաղություն և բարգավաճում խոստանալով, շփոթեցնում են սուտ մարգարեները: Սակայն Եհովան դատապարտում է ինչպես մարգարեներին, այնպես էլ նրանց մարգարեություններին հնազանդվողներին: Երուսաղեմի բնակիչներն իրենց համար մահից կամ աքսորից բացի ոչ մի այլ բան չեն կարող ակնկալել:
---------------------------------------
[9](Էջմիածին թարգմ.) Միթէ դու քնած մի մա՞րդ ես, կամ մի ա՞յր, որ զուրկ է փրկելու կարողութիւնից: Բայց դու, Տէ՛ր, մեր մէջ ես, եւ քո անունը դրուած է մեզ վրայ, մի՛ մոռացիր մեզ:
(Արարատ թարգմ.) Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։
(Գրաբար) Միթէ իցես իբրեւ զմարդ որ ննջէ՞. կամ իբրեւ զայր որ ոչ կարէ ապրեցուցանել։ Եւ դու ի միջի մերում ես Տէր, եւ անուն քո կոչեցեալ է ի վերայ մեր. մի մոռանար զմեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: