Երեմիայի մարգարեության մեկնություն 15:4

Ա․ Լոպուխին

«Եվ նրանց պիտի մատնեմ երկրի բոլոր թագավորությունների չարությանը Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով, ա'յն բանի համար, ինչը որ նա արեց Երուսաղեմում»։ (Սինոդական թարգմ.) [4]
   
   «Նրանց չարչարանքի պիտի մատնեմ» եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել՝ «Ես հրեաներին այնպիսին կդարձնեմ, որ նրանց և նրանց ճակատագրին նայելով՝ բոլոր ազգերը կսարսռան»:
   «Մանասեի պատճառով»։ Այս միտքը Թագավ. 4−րդ գրքի հեղինակի կարծիքի կրկնությունն է (Դ Թագ. 21:11, 23:26, 24:3): Երեմիան հազիվ թե ասեր, որ մի թագավորի մեղքերի պատճառով, որը, ավելի շուտ, ապաշխարել և վերադարձվել էր գերությունից (Դ Թագ․ 21:11), Աստված, ամեն դեպքում, ոչնչացնելու է Հրեաստանի ողջ բնակչությանը: Եթե նա այդպես էր մտածում, ապա ուրեմն ինչի՞  համար էր նրա ապաշխարության քարոզը, որով նա երկար ժամանակ դիմում էր իր ժողովրդին: Ակնհայտ է, որ Մանասեն այստեղ միայն մեղավոր հրեայի տիպարն է: Իր ժամանակակից հրեաների մեջ  մարգարեն տեսնում է այս մեղավոր  թագավորին նմանվողներին, ահա թե ինչու է նրանց մահվան մասին հայտարարում:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 15:1

---------------------------------------

[4] (Էջմիածին թարգմ.) Յուդայի երկրի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառով եւ այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղէմում, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների տանջանքին:

(Արարատ թարգմ.) Եվ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և Երուսաղեմում նրա արածի համար նրանց երկրի բոլոր թագավորությունների սարսափը պիտի դարձնեմ։

 (Գրաբար) Եւմատնեցից զնոսա ի վտանգ ամենայն թագաւորութեանց երկրի. վասն Մանասէի որդւոյ Եզեկիայթագաւորին Յուդայ, եւ վասն ամենայնի զոր արար յԵրուսաղէմ։