Սուրբ Եփրեմ Ասորի
Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը խունկ ծխեցին: Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շաւիղները, որոնցից ելք չկայ.
Այստեղ Երեմիան հրեաներին մատնանշում է այն երկու պատիժները, որոնք Մովսեսը կանխագուշակել էր նրանց համար (Բ Օր. 28:28, 32): Այս պատիժներից առաջինը մտքի այնպիսի կուրությունն է, որի դեպքում նույնիսկ կեսօրին նրանք լույս են փնտրելու: Հրեաներն իրենք չէին թաքցնում իրենց այս կուրությունը, ուստի Եսային ասում է. «Կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին» (Ես. 59:10): Մյուս պատիժը գաղթեցումն է դեպի Բաբելոն, ուր նրանք գնալու են որպես կույրեր, քանի որ քայլում էին իրենց ուզած ճանապարհներով, և ինչպես Հոբ արդարն է ասում. «Չե՞ն պահելու այն հավիտենական շավիղները, որոնց վրա կոխեցին տարաժամ հափշտակված արդար այրերը» (Հոբ 22:15):
Ա. Լոպուխին
«Սակայն Իմ ժողովուրդը լքեց Ինձ. նրանք խունկ են ծխում ունայնություններին, նրանք սայթաքել են իրենց ճանապարհներում, թողել են հին ճանապարհները, որպեսզի ընթանան անհարթ կածաններով»։(Սինոդական թարգ․) [15]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:13
-----------------------------------------
[15](Էջմիածին թարգմ.) Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը խունկ ծխեցին: Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շաւիղները, որոնցից ելք չկայ.
(Արարատ թարգմ.) Սակայն իմ ժողովուրդը մոռացել է ինձ, խունկ է ծխում ունայնություններին, որոնք նրանց գայթեցրին իրենց ճանապարհներում, հին ճամփաներում, որպեսզի ընթանան կածաններով, որոնք հարթված չեն։
(Գրաբար) Զի մոռացաւ զիս ժողովուրդ իմ, տարապարտուց արկին խունկս. եւ տկարասցին ի ճանապարհս իւրեանց ի վիճակս յաւիտենից, ելանել ի շաւիղս, ուր ոչ իցէ ճանապարհ գնալոյ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: