Երեմիայի մարգարեության մեկնություն 25:18

Սուրբ Եփրեմ Ասորի

Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, նրա թագաւորներին եւ նրա իշխաններին՝ մատնելու դրանք աւերի ու անապատի, սուլոցի ու անէծքի, ինչպէս որ այս օրերում են,
   
   Մարգարեն հրեաներին չի առանձնացնում օտար ժողովուրդներից, որովհետև հրեաները նույնպես հեռացան Աստծուց, նմանվեցին հեթանոս ազգերին, երկրպագեցին կուռքերին և ընդօրինակեցին հեթանոսների բարքերը:
   

Ա. Լոպուխին

«Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի ավերեն դրանք և դարձնեն սարսափի, ծաղրի ու անեծքի առարկա, ինչպես որ այսօր իսկ է»: (Սինոեդական թարգմ.) [18]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:13

----------------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, նրա թագաւորներին եւ նրա իշխաններին՝ մատնելու դրանք աւերի ու անապատի, սուլոցի ու անէծքի, ինչպէս որ այս օրերում են,
(Արարատ թարգմ.) Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր,
(Գրաբար) Երուսաղէմի, եւ քաղաքացն Յուդայ, եւ թագաւորաց նորա, եւ իշխանաց նորա. դնել զնոսա յաւերակ՝ եւ յանապատ՝ եւ ի շչիւն, եւ յանէծս ըստ աւուրս ըստ այսմիկ։