Երեմիայի մարգարեության մեկնություն 27:8

Ա. Լոպուխին

«Եվ եթե որևէ ժողովուրդ ու թագավորություն չուզենա ծառայել նրան` Նաբուգոդոնոսորին, Բաբելոնի թագավորին, և իր պարանոցը չխոնարհի Բաբելոնի թագավորի լծի տակ, այդ ժողովրդին Ես պիտի պատժեմ սրով, սովով և ժանտախտով, - ասում է Տերը, - մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով»։ (Սինոդական թարգմ.) [8]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 27:1

-----------------------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Իսկ եթէ լինեն ազգեր ու թագաւորութիւններ, որոնք չենթարկուեն բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորին, անմիջապէս իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահուամբ պիտի պատժեմ, - ասում է Տէրը, - մինչեւ որ ոչնչացուեն նրա ձեռքով:
(Արարատ թարգմ.) Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով"։
(Գրաբար) Եւ եղիցի՝ ազգ եւ թագաւորութիւն որ ոչ ծառայեսցեն Նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, եւ որք միանգամ ոչ մուծցեն զպարանոցս իւրեանց ընդ լծով արքային բաբելացւոց. սրով եւ սովով եւ մահուամբ արարից այցելութիւն ի վերայազգին այնմիկ՝ ասէ Տէր. մինչեւ սատակեսցին ի ձեռաց նորա։