Ա. Լոպուխին
«Գնա՛ և ասա՛ Անանիային. «Այսպես է ասում Տերը. «Դու կոտրեցիր փայտե լուծը, և դրա փոխարեն երկաթե լուծ պիտի շինես»»։ (Սինոդական թարգմ.) [13]
Անանիայի կողմից լծի խորտակումը Նաբուգոդոնոսորի դեմ ապստամբելու անուղղակի կոչ էր: Ահա՛, հենց այս ապստամբության համար է, որ Նաբուգոդոնոսորն էլ ավելի ծանր լուծ պիտի դնի հրեաների և նրանց դաշնակից մյուս ժողովուրդների վրա:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:12
-------------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Այն բանից յետոյ, երբ Անանիա մարգարէն Երեմիա մարգարէի պարանոցից խորտակեց լուծը, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով. «Գնա խօսի՛ր Անանիայի հետ եւ ասա՛, թէ այսպէս է ասում Տէրը. «Փայտէ լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարէն ես երկաթէ լուծ պիտի շինեմ»»:
(Արարատ թարգմ.) «Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես։
(Գրաբար) Երթ խաւսեաց ընդ Անանիայ՝ եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր. Անուրս փայտեղէնս խորտակեցեր, եւ արարից ընդ այնր անուրս երկաթիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: