Երեմիայի մարգարեության մեկնություն 36:23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ու երբ Յուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագաւորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մէջ, մինչեւ որ ամբողջ մատեանը կրակարանի բոցի մէջ ոչնչացաւ:
    
    Թագավորը, սա լսելով (այսինքն՝ լսելով այն, ինչը կարող է նույնիսկ քարը փափկացնել), կտրատեց գիրքը. սա նման է  նրան, որ  կարծես ինչ–որ մեկը, առանց բժիշկ գտնելու, դեղը վերցնի և կրակը նետի: Տեսնո՞ւմ ես արդյոք կատաղությունը և վայրագությունը։ Ոչ թե պարզապես կտրատեց, այլ գցեց կրակի մեջ՝ ի զարմանս ներկաների: «Ոմանք,– ասում է,– ընդդիմացան»: Նայի՛ր դիվային կատաղությանը. Նա ատելությամբ այրվում էր ոչ միայն մարգարեի, այլ նաև բառերի և գրության հանդեպ:
    Բերվեց և ընթերցվեց անթիվ օրհնությունների մասին կանխատեսումներով լի գիրք (որովհետև աղետների մասին կանխատեսումը փրկություն էր աղետներից): Աղաչում եմ ձեզ, հիշե՛ք խոստումը  (որն ապացուցում է, որ հրեաները չեն խնայել մարգարեական գրքերը)։ Այստեղ մեջբերված է Երեմիա 36:23–րդ համարը։ Տեսնո՞ւմ ես արդյոք, որ  նրանք նույնիսկ գրքերը չեն խնայում: Ինչպե՞ս իրենց չեն զսպում նույնիսկ աստվածային Գրությունների առաջ: Քանի որ գրքում խոսվում էր Երուսաղեմի գերության մասին, ուստի նա կտրատեց այն և, մարգարեին չգտնելով, իր բարկությունը գրքի վրա թափեց: Եվ եթե մեկն  անշունչ առարկաների դեմ էր այսքան կատաղում, ապա ինչ չէր անի, եթե շնորհալի հոգուն գտներ: Վայրի գազանների նման իրենց բարկությունը հագեցնելու համար նրանք տանջում են իրենց հակառակորդների թողած մաշկը, որը ճանկում են իրենց հետ կռվելուց հետո փախուստի դիմածներից. ճիշտ այդպես էլ վարվեց արքան: Արքան չգտավ նրան, ում պատկանում էր մատյանը, ուստի կտրատեց հենց մատյանը, և ոչ միայն կտրատեց այն, այլ նաև նետեց կրակի մեջ, որպեսզի դրանից հետք անգամ չմնա: Բայց դուք դեռ լիովին ծանոթ չեք  նրա կատաղությանը. դուք լիովին կճաշակեք այն, եթե ուշադրությամբ խորամուխ լինեք պատմության մեջ: Չի ասվում, որ նա ամբողջությամբ գիրքը կարդաց, և հետո միայն այրեց. այլ նա ընդամենը երեք–չորս սյունակ կարդաց, որից հետո թագավորը դպրական դանակով կտրատեց այն ու նետեց կրակի վրա: Անգամ չսպասեց, որ ընթերցանությունն ավարտվի, այլ հենց սկզբից անմիջապես դառնացավ: Ուստի մարգարեների համար անվտանգ չէր հրեաներին ապագայում սպասվող բոլոր աղետների մասին հստակ կանխատեսելը: Եթե ​​թագավորը չկարողացավ համբերատար կերպով լսել ժամանակավոր գերության մասին, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ, երբ  իմանա մշտական ​​գերության մասին:
    

Ա. Լոպուխին

«Երբ Հուդին կարդում էր երեք-չորս սյունակ, թագավորը դրանք կտրում էր դպրի դանակով և նետում էր կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մագաղաթը սպառվեց կրակի վրա, որ կրակարանում էր»։ (Սինոդական թարգմ.) [23]
    
    Երբ թագավորի համար կարդացին մատյանը, նա մաս առ մաս ձեռքը վերցրեց այն ու այրեց կրակարանում՝ դրանով Երեմիայի հանդեպ արհամարհանք ցույց տալով։
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9

-----------------------

[23](Էջմիածին թարգմ.) Ու երբ Յուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագաւորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մէջ, մինչեւ որ ամբողջ մատեանը կրակարանի բոցի մէջ ոչնչացաւ:
(Արարատ թարգմ.) Եվ երբ Հուդին երեք թե չորս սյունակ կարդում էր, թագավորը այն կտրում էր դպրի դանակով և նետում կրակի մեջ, որ կրակարանում էր, մինչև որ կրակարանում եղող կրակի վրա ամբողջ մագաղաթը սպառվեց։
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ ընթերցաւ Յուդի երիս էջս՝ կամ չորս. եւ կտրեաց զայն զՄելինաւ դպրապետին. եւ ընկէց ի կրակն որ կայր ի վերայ կրակարանին, մինչեւ սպառեցաւ ամենայն քարտէսն ի հուր կրակարանին։