Ա. Լոպուխին
«Եվ պիտի այցելեմ նրան և նրա սերնդին ու նրա ծառաներին իրենց անիրավության համար և նրանց վրա ու Երուսաղեմի բնակիչների և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որի մասին Ես ասացի նրանց, բայց նրանք չլսեցին»։ (Սինոդական թարգմ.) [31]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:27
-----------------------------------------
[31](Էջմիածին թարգմ.) Իր անօրէնութիւնների համար պատժելու եմ նրան, նրա ցեղին ու նրա պաշտօնեաներին, նրանց վրայ, Երուսաղէմի բնակչութեան վրայ եւ Յուդայի երկրի վրայ բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին յայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»:
(Արարատ թարգմ.) Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։
(Գրաբար) եւ այց արարից ի վերայ նորա, եւ ի վերայ ազգի նորա, եւ ի վերայ ծառայից նորա՝ ըստ անաւրէնութեանց նորա։ եւ ածից ի վերայ նոցա՝ եւ ի վերայ բնակչաց Երուսաղէմի եւ ի վերայ երկրիդ Յուդայ զամենայն չարիս զոր խաւսեցայ ի վերայ դոցա, եւ ոչ լուան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: