Սուրբ Եփրեմ Ասորի
այսպէս կ՚ասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը:
(5–րդ համարում) Տերը մխիթարում է նրան: (Մեջբերված է Երեմիայի 45:4 համարը), այսինքն՝ այս երկրի դաշտերը, որ ես եմ տնկել, ու քաղաքները ես կկործանեմ և կվտարեմ դրա բնակիչներին: Նույն կերպ էլ Մովսեսն է իր երգում ասում. «Տանելով հաստատեցիր նրանց քո ժառանգության լեռան վրա» (Ելք 15:17):
Սուրբ Հովհան Ոսկեբերան
այսպէս կ՚ասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը:
Այսինքն՝ դու սխալ մտքեր ես ունեցել: Երբ մարդկանց ամբարիշտության պատճառով Ես բոլորի համար որոշում կայացրի և ցանկանում էի սպառնալիքի միջոցով վերացնել վտանգները, դու չէիր ուզում տրտմել (ἀθυμεῖν) կամ պապի համար որևէ մտահոգություն ունենալ, ուստի «Իսկ դու քեզ համար մեծ–մեծ բաներ ես խնդրում» բառերը նշանակում են, որ դու այդ ամենը չտխրելու համար էիր ցանկանում: Հաջորդ բառերը ցույց են տալիս, որ այստեղ դժբախտության մասին չի խոսում:
Այսինքն՝ մի՛ վախեցիր. գնա՛ և մարգարեի խոսքերը փոխանցի՛ր ժողովրդին՝ լավ իմանալով, որ դու չես մասնակցի նրա դժբախտություններին, և որ դրանք քեզ չեն վնասի: Իսկ մարգարեի փրկության ճանապարհը մատնանշեց վերևում՝ ասելով. «Տերը թաքցրեց նրանց (Երեմիա, 36:26), և նրանք չգտնվեցին»:
Ա. Լոպուխին
«Այսպե՛ս ասա նրան. «Այսպես է ասում Տերը. «Ահա, ինչը որ Ես կառուցեցի, քանդելու եմ, և ինչը որ տնկեցի, արմատախիլ եմ անելու, [այսինքն`] այս ամբողջ երկիրը»»։ (Սինոդական թարգմ.) [4]
Բայց Աստված Երեմիայի միջոցով մխիթարում է Բարուքին: Նախ նրան ասվում է, որ այն ժամանակ, երբ Աստծու դատաստանը հասնի Հուդայի ամբողջ երկրին, նա՝ Բարուքը, իրավունք չունի երջանկության և բարեկեցության հույս ունենալ: Եվ հետո, Աստված Բարուքին որպես մխիթարություն հայտնում է, որ հրեական երկրին սպասվող առաջիկա դժվար ժամանակների ընթացքում նրա կյանքը պահպանվելու է Աստծու կողմից:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 45։1
-------------------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) այսպէս կ՚ասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը:
(Արարատ թարգմ.) Նրան այսպե՛ս ասա. Այսպես է ասում Տերը. "Ահա իմ կառուցածը ես քանդում եմ և իմ տնկածն արմատախիլ եմ անում, այսինքն՝ ամբողջ երկիրը։
(Գրաբար) Այսպէս ասասցես ցնա։ Այսպէս ասէ Տէր. Ահա զոր ես շինեցի, ես ինձէն քակեցից, եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զամենայն զերկիրն զայն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: