Երեմիայի մարգարեության մեկնություն 6:27

Ա. Լոպուխին

«Ես քեզ որպես աշտարակ եմ կարգել Իմ ժողովրդի մեջ՝ իբրև սյուն, որպեսզի դու իմանաս և քննես նրանց ճանապարհը»։  (Սինոդական թարգ․)[27]
   
   «Աշտարակ» եբրայերենից ավելի ճշգրիտ թարգմանությամբ նշանակում է «փորձիչ» (ըստ սլավոներենի՝ «փրկող, փրկիչ»), եթե «bochon–աշտարակ»–ի փոխարեն կարդանք «bochen–սյուն»,  որը եբրայերեն «mebazer»–ն է, այս արտահայտությունն ակնհայտորեն զուգահեռ կլինի «bochen» արտահայտությանը, բայց դրա ճշգրիտ իմաստը վերականգնել հնարավոր չէ:
   
27-30․ «Ես քեզ որպես աշտարակ եմ կարգել Իմ ժողովրդի մեջ՝ իբրև սյուն, որպեսզի դու իմանաս և քննես նրանց ճանապարհը»։ «Նրանք բոլորը համառ հավատուրացներ են, ապրում են բանսարկությամբ. դրանք պղինձ և երկաթ են, նրանք բոլորն էլ ապականված են»։ «Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը հալվեց կրակից. հալեցնողը զուր հալեցրեց, որովհետև չարերը չառանձնացան»։ ««Մերժված արծաթ» են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։
   
   Եզրակացություն

   Եզրակացության մեջ մարգարեն ասում է, որ Աստծո հրամանով ինքը ուսումնասիրել է իր ժողովրդի բարոյական վիճակը և համարում է, որ այս ժողովուրդը լիովին արժանացել է Աստծու կողմից մերժվելուն:

--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Ես քեզ, Երեմիա՛, կարգեցի պաշարուած ժողովուրդների համար որպէս փորձիչ, եւ դու պիտի իմանաս, երբ ես փորձեմ նրանց ճանապարհները»:
(Արարատ թարգ․) Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։
(Գրաբար) Փորձիչ ետու զքեզ ժողովրդոց պաշարելոց, եւ գիտասջիր ի փորձել ինձ զճանապարհս դոցա։