Սուրբ Հովհան Ոսկեբերան
Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է:
«Խաղաղության սպասեցինք, բայց բարիք չեղավ», այսինքն` մենք, խաղաղ պայմաններում ապրել ցանկանալով, քաղաք փախչեցինք, իսկ այնտեղ վրա հասավ կարիքը:
«Բուժման ժամանակները»… այսինքն՝ թշնամիներից ազատվելու ժամանակները:
«Եվ ահա տագնապ է», այսինքն՝ այստեղ մեծ անհանգստություն կար, քան դրսում եղողների մոտ, քանի որ սրանք փրկության հույս ունեին, իսկ նրանք, ովքեր պաշարման էին ենթարկվել, չէին կարողանում ազատվել:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 8:14
Ա. Լոպուխին
«Սպասում ենք խաղաղության, բայց ոչ մի բարիք չկա, բժշկության ժամանակն է, և ահա՝ սարսափներ»։ (Սինոդական թարգմ.)[15]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 8:13
---------------------------------------
[15] (էջմիածին թարգմ․) Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է:
(Արարատ թարգմ.) Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։
(Գրաբար) Ժողովեցաք ի խաղաղութիւն, եւ ոչ գոյր բարութիւն։ ի ժամանակի բժշկութեան՝ եւ ահա տագնապ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: