Երեմիայի մարգարեության մեկնություն 8:20

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Հնձի ժամանակն անցաւ, ամառն անցաւ, բայց մենք չփրկուեցինք:
 
  Երկար տարիներ Երուսաղեմում պաշարված ժողովուրդը կրկին ասում է, որ եղանակները փոխվել են, պտտվել է կամ տարվա շրջանը, իսկ նրանց բոլոր հույսերը ունայն են եղել ու անհետացել:
 

Ա. Լոպուխին

«Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չենք փրկվել»։ (Սինոդական թարգմ) [20]
 
  Ժողովուրդը խոսում է գերությունից ազատվելու իր բոլոր հույսերի քանդման մասին։ Այսպես, գարնանը իր շտեմարանում ոչինչ չհավաքած գյուղացին, աշնանը պտուղ հավաքելու հույս ունի: Բայց երբեմն այս վերջին հույսն էլ է մարում, և գյուղացուն  սովի տարի է սպասում:

 
---------------------------------------
[20] (Էջմիածին թարգմ.) Հնձի ժամանակն անցաւ, ամառն անցաւ, բայց մենք չփրկուեցինք:
(Արարատ թարգմ.) Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։
(Գրաբար) Անցին հունձք, անց ամառն. եւ մեք ոչ փրկեցաք։