Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի
Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի»:
Սարսափելի օրինակ է: Թվում է, թե որևէ մեկը չէր լինի, որ չխրատվեր դրանով։ Մինչդեռ, ըստ էության, մարդիկ բավականին դժվարությամբ են խրատվում նաև այս օրինակներով. վերջին պատերազմում քանի՞սը «հնձողի հետևից մնացած խոտի նման» ընկան մեր երկրի դաշտում: Իսկ այս պատերազմից հետո մենք խրատվեցի՞նք արդյոք։ Այսօր մեզանում Տիրոջ Օրենքը պահպանելու ավելի մեծ նախանձախնդրություն կա՞:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի»:
Եբրայերեն բառը ներկայացված է երեք՝ Դալեթ, Բեթ, Ռեշ տառերով (քանի որ նրանց միջև ձայնավորներ չկան)։ Ըստ խոսքի կապակցման և ընթերցողի հոժարության, եթե ընթերցվում է «dabar», ապա դա նշանակում է «խոսք», եթե` «deber», ապա՝ «մահ», եթե՝ «daber», ապա՝ «ասա՛»: Հետևաբար, և՛ Յոթանասնիցը, և՛ Թեոդիտոնը այս համարի առաջին բառը միացրին նախորդ համարի հետ՝ ասելով. «մահվամբ ոչնչացնի երեխաներին հրապարակներից, երիտասարդներին՝ փողոցներից»։ Իսկ Ակյուղասը և Սյումաքոսը թարգմանեցին «Λάλησον», այսինքն՝ «ասա՛». սա նշանակում է, որ Աստված մարգարեին պատվիրում է ասել հետևյալը. «Այսպես է ասում Տերը և այլն»: Իմաստը հետևյալն է. երբ մահը մտնի մեր պատուհանների միջով և ներխուժի Երուսաղեմի տները, և երեխաներն ու երիտասարդները զոհվեն հրապարակներում և փողոցներում, այդ ժամանակ նրանց լեշերը կամ մեռելների դիակները կլինեն, ինչպես գոմաղբը երկրի երեսին, և ինչպես հնձողի հետևից մնացած և անօգուտ լինելու պատճառով չհավաքվող խոտը: Սրանով ցանկանում է ցույց տալ, որ Երուսաղեմում և քաղաքի մերձակայքում այնպիսի բնաջնջումներ են լինելու, որ մահացածներին թաղող ոչ մի մարդ չի լինելու:
Ա. Լոպուխին
«Ասա՛. «Այսպես է ասում Տերը». «Եվ մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտում, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և դրանք հավաքող չի լինի»»։ (Սինոդական թարգմ․) [22]
Տես՝ Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 9:21
---------------------------------------
[22] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի»:
(Արարատ թարգմ.) Ասա՛, որ Տերն այսպես է ասում. «Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտի վրա, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և հավաքող չի լինի»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. եղիցին դիակունք մարդկան նշաւակ ընդ երեսս դաշտաց երկրի ձերոյ, եւ իբրեւ զխոտ զկնի հնձողի. եւ ոչ ոք իցէ որ ժողովիցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: