Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի
Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն:
Սա որքա՜ն զազրելի է Աստծո աչքին: Ությունը Սատանան էությամբ չար և երկերեսանի է, որը կարող է վերածվել և՛ լույսի Հրեշտակի, և՛ միաժամանակ լինել մութ դև:
Թեոդորոս Կյուրացի
8-9. Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն: Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն:
Այստեղ «այրում» և «գայթակղություն» է անվանում պատերազմը և դրա հետևանքները: Այսպես էլ աստվածային Դավիթն է Բաբելոնում գտնվող գերիների անունից ասում. «Քննեցիր մեզ, Աստվա՛ծ, ու փորձեցիր, ինչպես արծաթն են փորձում» (Սաղմ. 65:10)։ Բայց Դավթի մոտ սա ասվում էր բարեպաշտներին, որովհետև այրվողներն ավելի ճարտար դուրս եկան: Իսկ այստեղ այրումը բացահայտում է խառնուրդը: Մարգարեն թվարկում է խաբեության տեսակները, և լեզուն նմանեցնում է նետի: «Խոսքերը լի են խաբեությամբ» է ասում, քանի որ «խաղաղության մասին են խոսում», բայց նենգություններ են մտածում (Եր. 9:8):
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
8-9. Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն: Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, - կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու:
Ցանկացած հերետիկոս, ով վերքեր է պատճառում ունկնդիրներին և «Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը» (Առակ. 4:23) գրվածքին անտեղյակներին, ունի մահաբեր նետ և խոսում է նենգությամբ: Իր շրթունքներով մերձավորին խաղաղություն է խոստանում, սակայն ծածուկ դավեր է նյութում: Իսկ հաջորդող համարներում ասվում է. «Մի՞թե սրանց համար չեմ պատժելու նրանց,– ասում է Տերը,– կամ այդպիսի ազգից Ես վրեժխնդիր չե՞մ լինելու»։ Խոսքի նմանատիպ ձևը հաճախ է օգտագործվում այս մարգարեության մեջ` նշելու համար (ինչպես մատնանշված է առանձին հանցագործությունների դեպքում), որ Աստված արդարացիորեն է անում այն, ինչ անում է:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն:
Ինչպե՞ս կարող է երբևէ լեզուն վնասել: Այն ցանկացած նետից ավելի ցավոտ է վնասում: Այն հարվածում է ոչ թե մարմնին, այլ ուղղակի հոգուն:
Ա. Լոպուխին
«Նրանց լեզուն մահաբեր նետ է, խոսում է խաբեությամբ. իրենց բերանով մերձավորի հետ ընկերաբար են խոսում, բայց իրենց սրտում նրա (մերձավորի) համար դարան են պատրաստում»։ (Սինոդական թարգմ․) [8]
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: