Երեմիայի մարգարեության մեկնություն 2:17

Ա․ Լոպուխին

«Մի՞թե դու քեզ վրա չբերեցիր այդ բանը՝ լքելով քո Տեր Աստծուն այն ժամանակ, երբ Նա առաջնորդում էր քեզ»։ (Սինոդական թարգ․)[17]
   
   Այստեղ մատնանշվում է Իսրայելի դժբախտությունների պատճառը՝ նրա հեռացումը Եհովայից։ «Այն ժամանակ, երբ  Նա առաջնորդում էր քեզ» բառերը նորագույն շրջանի քննադատները մարգարեի բանաստեղծական խոսքի չափը խախտող հավելում են համարում։ Յոթանասնիցում նույնպես դրանք չկան։
--------------------------------
[17] (Էջմիածին թարգ․) Միթէ դրա պատճառն այն չէ՞ր, - ասում է քո Տէր Աստուածը, որ դու լքեցիր ինձ այն ժամանակ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով:
(Արարատ թարգ․) Մի՞թե դու քեզ վրա այս բանը չբերեցիր՝ լքելով Տիրոջը՝ քո Աստծուն, երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհին։
(Գրաբար) Ոչ ապաքէն թողուլն զիս արար քեզ զայդ ասէ տէր Աստուած քո. ի ժամանակի ածելոյն զքեզ ընդ անապատն։