Ա․ Լոպուխին
«Որովհետև Ես վաղուց եմ կոտրել քո լուծը, կտրել եմ քո կապանքները, և դու ասացիր. «Կուռքերին չեմ ծառայելու», սակայն այդուամենայնիվ ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ դու շնություն գործեցիր»։ (Սինոդական թարգ․)[20]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 2:19
--------------------------------
[20] (Էջմիածին թարգ․) «Ես չհաւանեցի քեզ, - ասում է քո Տէր Աստուածը: Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր, թէ՝ «Չեմ ծառայի, այլ կը գնամ այնտեղ, բոլոր բարձր բլուրների վրայ եւ բոլոր ստուերախիտ ծառերի տակ, կը զեխանամ պոռնկութեան մէջ»:
(Արարատ թարգ․) որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրել և ասել. Չեմ ծառայում. որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր պոռնիկի պես։
(Գրաբար) Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ ոչ ծառայեցից. այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց՝ եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: