Ա․ Լոպուխին
«Ես զուր հարվածեցի ձեր երեխաներին. նրանք չընդունեցին խրատը. ձեր սուրը կերավ ձեր մարգարեներին, ինչպես մի ոչնչացնող առյուծ»։ (Սինոդական թարգ․)[30]
Աստծո պատիժներից ոչ մեկը Իսրայելին ապաշխարության ճանապարհին չկանգնեցրեց։ Իսրայելացիների բազմաթիվ որդիներ սպանվեցին Եհովայի կողմից Իսրայելի վրա ուղարկված թշնամիների ձեռքով։ Բազմաթիվ իսրայելական մագարեների հոշոտեց «ձեր սուրը» («ձեր»–ն ավելորդ արտահայտություն է, քանի որ խոսքը «ձեր մարգարեների», այսինքն՝ ձեզ հաճելի, մեղավորների, այլ ոչ թե ճշմարիտ՝ Եհովայի կողմից ուղարկվածների մասին է), սակայն Իսրայելը (այդպիսին է այս համարի իմաստը) չդիմեց Տիրոջը։ Հնարավոր է, որ այստեղ Երեմիան նկատի ունի Եղիա մարգարեի ձեռքով Բահաղի 450 մարգարեների կոտորածը (Թագ․ 18։40)։
Ռուսերեն տեքստում չակերտների մեջ առնված 30−րդ համարի վերջին բառերը վերցված են Յոթանասնից թարգմանությունից․ դրանք եբրայերեն «քադոր ատտեն» արտահայտության սխալ թարգմանությունն են։ «Քադոր ատտեն»−ը ճիշտ է թարգմանվել 31−րդ համարի սկզբում զետեղված «ո՜վ ազգ» արտահայտությամբ։
--------------------------------
[30] (Էջմիածին թարգ․) Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք: Սուրը կերաւ ձեր մարգարէներին, առիւծի պէս յօշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»:
(Արարատ թարգ․) -Ես զուր հարվածեցի ձեր որդիներին. նրանք խրատ չընդունեցին. ձեր սուրը, ինչպես մի գիշատիչ առյուծ, կերավ ձեր մարգարեներին։
(Գրաբար) Զուր հարի զորդիսն ձեր, եւ խրատ դուք ոչ ընկալարուք, սուր եկեր զմարգարէսն ձեր. իբրեւ առեւծ սատակէր, եւ ոչ զարհուրեցարուք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: