Երեմիայի մարգարեության մեկնություն 3:6

Ա․ Լոպուխին

«Տերն ինձ ասաց Հովսիա թագավորի օրերին. «Դու տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժը` Իսրայելի դուստրը. նա քայլեց ամեն բարձր լեռան վրա և ամեն կանաչ ծառի տակ և այնտեղ պոռնկություն գործեց»»։ (Սինոդական թարգ․)[6]
   
   Իսրայելի հյուսիսային թագավորության հպատակների կուռքերին մատուցած ծառայության կամ պոռնկության մասին ընթերցի՛ր Գ Թագա․ 16:33 և Դ Թագա․ 17:10 համարներում։

   «Ուրացող» (հայերեն թարգմանության մեջ «ապստամբ» է)։ Հյուսիսային թագավորությունն այն պատճառով է այսպես անվանվում,  քանի որ Բեթղեհեմում Տիրոջ՝ հատուկ ու անօրինական պաշտամունք էր հաստատվել, որը շուտով փոխարինվում է կռապաշտությամբ։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր յաւուրս Յովսիայ արքայի. Տեսե՞ր զինչ գործեաց բնակիչդ Իսրայէլի. գնաց առանձինն ի վերայ ամենայն լերանց բարձանց՝ եւ ի ներքոյ ամենայն անտառախիտ ծառոց, եւ անդ պոռնկեցաւ։