Ա․ Լոպուխին
7-9․«Առյուծը դուրս է գալիս իր մացառից, և հայտնվում է ժողովուրդներին ոչնչացնողը. նա դուրս է գալիս իր տեղից, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, մնան առանց բնակիչների»։ [7] «Սրա համար գոտեպնդվե՛ք քուրձերով, լա՛ց եղեք ու ողբացե՛ք, որովհետև Տիրոջ կատաղի բարկությունը չի հեռացել մեզնից»։ «Եվ այդ օրը, - ասում է Տերը, - կսառչի թագավորի սիրտը և իշխանների սիրտը. և կսարսափեն քահանաները, և կահազդվեն մարգարեները»։
(Սինոդական թարգ․)
«Առյուծ»−ը, իհարկե, Հուդայի հայտնի թշնամիներից մեկն է, այսինքն՝ քաղդեական ժողովուրդը։
«Մացառից», այսինքն՝ Հորդանան գետի ափերը ծածկող մացառներից, որտեղ առյուծներ կային (Եր․ 49։19, 50։44)։
«Տիրոջ բարկության ցասումը չի հեռանա մեզանից»։ Մարգարեն ցույց է տալիս այն հույսերի ունայն լինելը, որոնցով Հովսիայի թագավորության ժամանակ հրեաները սկսեցին սնուցել իրենց․ նրանք մտածում էին, որ Աստծո բարկությունն այլևս իրենց չի հասնի (Եր․ 2։35, 4։10)։
«Սիրտ»−ը՝ խիզախությունն է (Ես․ 7։2)։
«Զարմանում են մարգարեները», այսինքն՝ իրենց մարգարե կարծողները կկորցնեն ցանկացած հնարամտություն․ այնպես որ ինչ−որ տեղի ունենա, կհակասի նրանց կանխատեսումներին, որոնցով նրանք հանգստացրել էին իրենց հայրենակիցներին։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:5
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Առիւծն իր որջից դուրս եկաւ, որպէսզի յօշոտի ազգերին, շարժուեց ու ելաւ իր տեղից, որպէսզի քո երկիրն աւերակ դարձնի: Քո քաղաքները քանդուելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով:
(Արարատ թարգ․) Առյուծն իր մացառից վեր կացավ, և ազգերին ջարդողն իր տեղից դուրս եկավ, ճանապարհվեց, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, առանց բնակչի դառնան։
(Գրաբար) Ել առեւծ ի մորւոյ իւրմէ սատակել զազգս. խաղաց եւ ել ի տեղւոջէ իւրմէ՝ առնել զերկիր քո աւերակ. եւ քաղաքք քո քակտեսցին առ ի չգոյէ բնակչաց ի նոսա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: