Երեմիայի մարգարեության մեկնություն 5:23

Ա․ Լոպուխին

23-24․ «Սակայն այս ժողովուրդը մի բռի և ապստամբ սիրտ ունի. նրանք մոլորվեցին ու գնացին»։ [23] «Եվ իրենց սրտում չասացին. Վախենա՛նք մեր Տեր Աստծուց, Որը մեզ տալիս է վաղ և ուշ անձրևը` իր ժամանակին, առաջին և վերջին անձրևը, Որը մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները»։։ (Սինոդական թարգ․)
   
   Հրեաները չափազանց համառ են և չեն ցանկանում դառնալ դեպի Տեր Աստվածն։

   «Մեզ համար պահում է շաբաթները», այսինքն՝ հացահատիկի հավաքման օրերը (հատկապես Զատկի և Պենտեկոստեի միջև ընկած շաբաթները, որոնց ընթացքում, սովորաբար, Պաղեստինում տեղի էր ունենում բերքահավաքը) պահպանում է անձրևներից։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:20

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորուեցին ու անցան գնացին:
(Արարատ թարգ․) Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։
(Գրաբար) Եւ ժողովրդեանս այսորիկ եղեւ սիրտ անհնազանդ՝ եւ անհաւան. թիւրեցան՝ եւ անցին գնացին։