Զաքարիայի մարգարեության մեկնություն 1։9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

9-11. «Եվ ես ասացի. «Ովքե՞ր են նրանք, Տե՛ր իմ»։ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց. «Ես քեզ ցույց կտամ, թե ովքեր են նրանք»»։ [9] «Եվ այն մարդը, որ կանգնած էր մրտենիների միջև, պատասխանեց ու ասաց. «Սրանք նրանք են, որոնց Տերն ուղարկել է՝ շրջելու երկրի վրա»»։ «Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների միջև, ու ասացին. «Մենք շրջեցինք երկիրը, և ահա ամբողջ երկիրը բնակեցված է ու հանգիստ»»։ (Սինոդական թարգ․)
   
    Ձիերի պատկերի ներքո անձնավորված երկնային զորությունների հաղորդած տեղեկությունն իր բովանդակությամբ, ընդհանրապես, հուսադրող ու մխիթարական էր, սակայն ոչ տվյալ հանգամանքների համար: Հեթանոս ազգերի խաղաղությունն ու բարօրությունը բացառում էին ընտրյալ ժողովրդի խաղաղության և բարգավաճման հնարավորությունը:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ես ասացի. «Ի՞նչ են դրանք Տէ՛ր»: Եւ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, ասաց. «Ես քեզ ցոյց կը տամ, թէ ինչ են դրանք»:
(Արարատ թարգ․) Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։
(Գրաբար) Եւ ասեմ. Զի՞նչ են դոքա, Տէր։ Եւ ասէ ցիս հրեշտակն՝ որ խաւսէր յիս. Ես ցուցից քեզ զինչ են դոքա։