Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։17

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Վա՜յ անպիտան հովվին, որը թողնում է հոտը. սո՛ւր նրա բազկին և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ պիտի չորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ պիտի խավարի»։ (Սինոդական թարգ․) [17]
   
    Անբարեխիղճ հովվին, որը բացարձակապես հոգ չի տանում իր հոտի համար, հատուցում է սպասվում: Հարվածի են ենթարկվում մարմնի ամենակարևոր անդամները` նրա բազուկն ու աջ աչքը. ձեռքը կորցնում է գործելու, իսկ աչքը` տեսնելու կարողությունը, որովհետև դրանք չեն ծառայել հոտի կարիքներին:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիւ, որ աչքաթող ես անում քո հօտը: Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը: Թող անպատճառ չորանայ նրա բազուկը, թող անպայման կուրանայ նրա աջ աչքը:
(Արարատ թարգ․) Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։
(Գրաբար) Ով տարապարտ արաւտք, որ ընդ վայր հարէք զխաշինս. սուր ի բազուկ նորա՝ եւ յակն իւր աջոյ, բազուկ նորա գաւսանալով գաւսասցի, եւ ակն իւր աջոյ՝ կուրանալով կուրասցի։